Հայտնի է Լոնդոնի «Չելսիի» նոր մարզչի անունը

16.02.2016, 19:16
Հայտնի է Լոնդոնի «Չելսիի» նոր մարզչի անունը:
Հայտնի է Լոնդոնի «Չելսիի» նոր մարզչի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կստանձնի Լոնդոնի «Չելսիի» մարզչի պաշտոնը, գրում է vesti.ru–ն։

Սիմեոնեն իսպանական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ամռանը կհեռանա թիմից։

Բրիտանացի լրագրողները բազմաթիվ անգամ գրել են, որ Սիմեոնեն, դժվար թե, գլխավորի «Չելսին», քանի որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին դուր չի գալիս արգենտինացու ոճն ու մարտավարությունը։ Սակայն հիմա մարզչին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ ֆորմալ հարցերը, իբր, լուծված են, և Սիմեոնի աշխատավարձը «Չելսիում» կկազմի տարեկան 12 մլն եվրո։

«Չելսիի» նախկին մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի հրաժարականից հետո ակումբը ժամանակավորապես ղեկավարում է Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ, հոլանդացի Գուս Հիդդինգը։ Այս պահին ակումբն Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 12–րդ տեղը` 26 տուրերից հետո վաստակելով 33 միավոր։ –0–