Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային խոշոր մրցաշարում

26.02.2018, 21:05
Ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 6 մեդալ։
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային խոշոր մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 6 մեդալ, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգ քաշայինԱրմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:–0–