414.12
4.76
387.28
+20
Եղանակը Երևանում
Հայ

Միհրան Հարությունյան. արդեն չեմ ամաչում ասել, որ նրանք զզվեցրել են իրենց խաղերով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

16:59
30 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով կանխակալ մրցավարության պատճառով զրկվեց «ոսկուց» Ռիոյի Օլիմպիադայի ժամանակ, մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ իր դեմ իրականացվում է նպատակաուղղված աշխատանք, այդ թվում` Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու կողմից։

Օլիմպիադայի եզրափակչում, գրեթե բոլոր մասնագետների կարծիքով, հաղթանակը անարդարացիորեն շնորհվեց Հարությունյանի մրցակցին։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում սերբին մեկ միավոր գրանցեց իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այնուամենայնիվ, հաղթանակը գրանցվեց սերբի հաշվին։

Մի շարք ԶԼՄ-ներ հիշեցրեցին, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ Նենադ Լալովիչն է: Մարզական մեկնաբանների կարծիքով, մրցավարներն ուղղակի նվեր մատուցեցին Լալովիչին` «շնորհելով» ոսկե մեդալը նրա հայրենակցին:

Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հայ ըմբիշի առաջընթացը խոչընդոտում է Միխայիլ Մամիլաշվիլին, քանի որ նա Հարությունյանի հետ կոնֆլիկտ է ունեցել, երբ Հարությունյանը դեռ Ռուսաստանի հավաքականի անդամ էր:

«Այս ընթացքում մենք զուսպ ենք եղել, հանգիստ, ոչինչ չենք ասել: Մենք ունեինք բավականաչափ խիզախություն, ուժ և արժանապատվություն` ոչինչ չասելու համար: Այժմ այլևս չեմ ուզում բարի թվալ, քանի որ ամեն ինչ զզվեցրել է: Այլևս չեմ ամաչում ասել, որ նրանք «զզվեցրել» են իրենց խաղերով: Ուղղակի թույլ չեն տալիս առաջ շարժվել, անընդհատ խանգարում են», - ասել է Հարությունյանը հայկական «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միխայիլ Մամիաշվիլի. եթե ես խանգարեի Միհրանին, ապա նա նույնիսկ օլիմպիական խաղերին չէր մասնակցի>>

«Շատերն ասում են` նա սերբ էր (Հարությունյանի մրցակիցը եզչափակիչում), ուրիշ ձև ինչպե՞ս էիր ցանկանում, որ լիներ: Շատերը ասում են` դու հեռացել ես Ռուսաստանից, և Մամիաշվիլին դրան հավանություն չի տալիս: Եվ ընդհանրապես, շատերը չեն ուզում, որ ես հաղթեմ, քանի որ հեռացել եմ Ռուսաստանից և հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ինչպե՞ս կարող եմ հաղթել, ի՞նչ են նրանք ասելու մարդկանց կամ հենց երկրի նախագահին: Ինչու էր այս տղան այստեղ, ապա հեռացավ: Շատ բան են խոսում, բայց ես մի բան գիտեմ` նրանք բոլորն արդեն զզվեցրել են», - ընդգծել է հայ մարզիկը:

Նրա խոսքով, նա չգիտի` ինչպես պայքարել դրա դեմ: «Հասկանում եք, ես ավելի շատ պայքարում եմ ոչ թե հակառակորդներիս, այլ մրցավարների դեմ: Իմ առջև աշխարհի չեմպիոններ են: Հնարավոր չէ նրանց ուղղակի վերցնել և պատռել, դա շատ հազվադեպ է լինում։ Եթե նրան (սերբ ըմբիշին) պարտեր նստեցնեին, գոտեմարտը մեր օգտին կավարտվեր», - ասել է Հարությունյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ