Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»

06.12.2017, 11:29
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, գրում է sports.ru–ն։

«Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, և նա բոլորին հարմար չէ։ Մարդիկ չեն հասկանում նրա կատակներն ու այն ամենը, ինչ նա ասում է։ Միգուցե, պարզապես չե՞ն ուզում հասկանալ», – ասաց Մխիթարյանը։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա նշեց, որ նրանք առաջին իսկ օրից լավ հարաբերությունների մեջ են և շփվել ու կապի մեջ են եղել, անգամ երբ նա վերականգնվել է «Մանչեսթերից» դուրս։

«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչն իրեն Աստված է համարում։ Սակայն երբ մենք վայրէջք կատարեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա այստեղ Աստվածը»։ Կատակում եմ։ Շատ հայեր կային, բոլորը բղավում էին իմ անունը։ Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա նաև այլ Աստված` ես (ծիծաղում է)», – նշել է Մխիթարյանը։–0–