Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջինն է մեդալների հաշվարկում Եվրոպայի առաջնության շրջանակում

16.04.2016, 23:58
Հայստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջինն է մեդալների հաշվարկում Եվրոպայի առաջնության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հաղորդում էՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան:

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի առանության բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսկ թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Հայկական թիմը հավաքեց 503 միավոր: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է` 524 միավորով, երրորդ տեղում՝ Թուրքիան:

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ:

Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող:

Երկրորդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջումԹուրքիան է` ընդամենը 399 միավորով:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդը, Աննա Գովելյանը՝ 9-րդը, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդը, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդը:–0–