Վրաստանի դպրոցներում ավարտական քննություններ այլևս չեն լինելու
09.04.2019,
14:53
Վրաստանի խորհրդարանը նախօրեի արտահերթ լիագումար նիստում փոփոխություններ է կատարել «Հանրակրթության մասին» օրենքում:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի խորհրդարանը նախօրեի արտահերթ լիագումար նիստում փոփոխություններ է կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, որի համաձայն, վերացվում են դպրոցների ավարտական քննությունները։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ է հանդես եկել 80 պատգամավոր, ութը դեմ է քվեարկել, հայտնում է Ինտերֆաքսը։
Այդ օրինագիծը կրկնակի քվեարկության է դրվել, քանի որ ապրիլի 5–ի խորհրդարանական նիստում այն չի ստացել ձայների անհրաժեշտ թիվը։
Խորհրդարանական մեծամասնությունը բացատրել է դա տեխնիկական բնույթի խնդիրներով։
Օրենքի համաձայն, 2018-19 ուսումնական տարվանից Վրաստանում վերանում են 11–րդ և 12–րդ դասարանների ավարտական քննությունները։ Միջին ընդհանուր կրթության ատեստատ ստանալու համար աշակերտները պետք է դրական գնահատականներ ունենան բոլոր առարկաներից` հինգ և ավելի միավոր գիտելիքների գնահատման տասը միավորանոց համակարգով։
Բացի այդ, ավարտական քննություններ հանձնելուց ազատվում են այն անձինք, ովքեր նախորդ տարիներին չեն կարողացել ստանալ ընդհանուր կրթության մասին փաստաթուղթ։ Մասնավորապես, ավարտական քննությունները տապալած կամ ինչ–ինչ պատճառներով չհանձնած սովորողները նույնպես կկարողանան ատեստատ ստանալ, եթե բոլոր առարկաներից ունեն ոչ պակաս քան հինգ միավոր։
Այն շրջանավարտները, որոնք ատեստատ կստանան, մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու գրանցման իրավունք են ստանում ոչ միայն 2019 թվականին, այլ նաև հաջորդ տարիներին։
Վրաստանի ԿԳ նախարարությունում նշում են, որ ավարտական քննությունների չեղարկումն ուղղված է կրթության համակարգում դպրոցի դերի հզորացմանը։ -0-