Վերնիսաժում վաճառողուհին համբուրեց թիկնապահներից մեկին` շփոթելով Մակրոնի հետ (ՎԻԴԵՈ)

11.10.2018, 17:21
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ այցելել է Վերնիսաժ:
 Վերնիսաժում վաճառողուհին համբուրեց թիկնապահներից մեկին` շփոթելով Մակրոնի հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ այցելել է Վերնիսաժ, գրում է hraparak.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, նա շրջում էր Վերնիսաժի տարածքում թիկնապահների ուղեկցությամբ:

Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նվիրեց վզնոց և թևնոց` նռան խորհրդանիշով, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կատարվածն առաջացրեց տիկնոջ և ներկաների ծիծաղը: -0-