Տրանսպորտը Հիմալայներում. «Թռչող գորգով» տեսանյութը համացանցի հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ոչ սովորական օպտիկական պատրանքը վերածել է սովորական տեսանյութը կախարդական գորգի «գոյության ապացույցի»:
«Թռչող գորգով» տեսանյութը հիացրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հայտնվել է Twitter-ի օգտատեր @sha_ji1-ի էջում և մեծ դիտումներ հավաքել:
Կադրերում երևում է, թե ինչպես է բեռնատար մեքենան, որի թափքը լցված է մարդկանցով, բարձրանում լեռնային ճանապարհով: Տեսանյութի հեղինակը նշում է, որ այդպիսին է հասարակական տրանսպորտը Հիմալայներում:
Տեսանյութն այնպես է նկարահանվել, որ կադրում երևում են միայն մարդիկ և մեքենայի թափքի ծայրերը: Համացանցի օգտատերերից մեկը կադրում նկատում է «թռչող գորգ»: Համացանցի մյուս օգտատերերը ևս հավանություն են տալիս այս համեմատությանը և նշում, որ իրենք էլ տեսանյութում հեքիաթային գորգ են տեսնում: -0-
Տեսանյութը՝ GAEL Gaela channel-ի