ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Առաջարկվում է իրավունք տալ տղամարդկանց ամուսնալուծությունից հետո հետ վերցնել կնոջից իրենց ազգանունը։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է News.ru–ի ձեռքի տակ, գրում է
vesti.ru–ն։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Օրենսդրական ժողովի Լենինգրադի մարզի պատգամավոր Վլադիմիր Պետրովը։ Նա դիմել է արդարադատության նախարարություն` առաջարկելով դիտարկել Ընտանեկան օրենսգրքում և ՌԴ այլ իրավական ակտերում այդպիսի լրացում մշակելու և կատարելու հավանականությունը։
«Եթե, օրինակ, նախկին ամուսինը համաձայն չէ նախկին կնոջը թողնել իր ազգանունը, ապա վերջինս պարտավորվում է կրկին վերադառնալ իր աղջկական ազգանվանը»,– նշում է պատգամավորը։
Նրա խոսքով, բազմաթիվ տղամարդիկ կտրականապես դեմ են, որ նախկին կանայք իրենց թողնեն իրենց ազգանունը, բայց որևէ կերպ չեն կարողանում ազդել դրա վրա։
Խնդրի կարևորության մասին է վկայում նաև այն, որ տարեցտարի ամուսնալուծությունների թիվն ավելանում է։ Այսպես, 2018 թվականին Ռուսաստանում 967 հազար ամուսնությանը բաժին է ընկել 613 հազար ամուսնալուծություն։
Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում 2017 թվականին 6,6%-ով (մինչև 15 214) կրճատվել է գրանցված ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 8%-ով` կազմելով 3 940. -0-