Հայտնի հայ երգչուհի Շուշան Պետրոսյանը լույս աշխարհ է բերել իր երկրորդ որդուն
Հայտնի էստրադային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը նախօրեին լույս աշխարհ է բերել իր երկրորդ որդուն։ Երգչուհին երեխային անվանել է Գագիկ՝ երեխայի հորական կողմից պապու պատվին։
Երեխան կշռում է 3,5 կգ, հասակն է 52 սմ.։
Շուշան Պետրոսյանը ծնվել է Երևանում դերասան Սամվել Պետրոսյանի և հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի ընտանիքում։ Շուշանը ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը։ Նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1989 թ.-ին՝ Փարիզում «Անակնկալների գիշեր» հեռուստաշոույի ժամանակ։
Նրա առաջին «Քեզ համար Հայաստան» տեսահոլովակը էկրաններին է հայտնվել 1989 թ.-ին։ 1992 թ.-ին երգչուհին ստացել է գրանպրի Երևանում անցկացվող «Միսս Սուոլ» երգի մրցույթում։
2000, 2001 և 2004 թթ.-ին Շուշանը Պետրոսյանը երեք անգամ ճանաչվել է «Լավագույն երգչուհի» «Անուշ» մրցույթի ժամանակ։ 2003 թ.-ին նրա «Դեպի երկիր» ալբոմը ճանաչվել է «Տարվա լավագույն պոպ-ալբոմ»։-0-

