ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչպիսի կանոնների պետք է հետևել շինարարություն ժամանակ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։
Նրա Facebook-յան էջում տեղադրած տեսանյութում ներկայացված են ախտահանման և կանխարգելման միջոցառումներ:
Загружается новость ...
"Право"
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 19-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-