Մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում պահանջեց
09.02.2018,
15:11
Ուրբաթ մեղադրող դատախազը միջնորդեց ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրող դատախազը միջնորդեց ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Ըստ դատախազ Հակոբ Ենոքյանի՝ դատաքննության արդյունքում հիմնավորվել է նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։ Նա մանրամասնեց, որ Սեֆիլյանը մտադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ իրականացնել՝ դիմադրելով իրավապահներին, ինչի համար հավաքել է մետաղյա շուրջ չորս տասնյակ ձող, հաղորդում է civilnet.am–ը։
Այս քրեական գործի շրջանակում մեղադրանքներ առաջադրվեցին մի շարք անձանց, նրանց թվում՝ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։ Բոլորն էլ կալանավորվեցին, իսկ ապրիլի 24-ից հետո ազատ արձակվեցին։
Երկրորդ գործը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
Իսկ 2017 թվականի մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել և դեպքի վայրում հայտնաբերվել էին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, ինչի նպատակով էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2017 թվականի հունիսի 22-ին Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և կալանավորվեց։ -0-

Загружается новость ...
"Право"