Մանկության համ և հոգատարություն սեփական անձի հանդեպ. ինչու ենք մենք ընտրում Հայաստանում արտադրված կաթնամթերք
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կաթնամթերքն ուղեկցում է մեզ մանկությունից՝ սովորական դարձած նախաճաշերում, ընտանեկան ընթրիքներում, սիրելի ուտեստներում և ամենօրյա փոքրիկ ուրախություններում: Ժամանակի ընթացքում փոխվում է մեր կյանքի ռիթմը, վերաբերմունքը սննդի նկատմամբ և որակի հանդեպ պահանջները, բայց մնում է գլխավորը՝ օգտակար և վստահություն ներշնչող մթերքներ օգտագործելու ցանկությունը:
Այս պատմություններում ներկայացված է տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց կենդանի փորձը. նրանց, ովքեր ուշադիր են իրենց սննդակարգի նկատմամբ, հոգ են տանում երեխաների առողջության մասին, գնահատում են համը և ընտրում են Հայաստանում արտադրված մթերքը: Նրանց միավորում է մեկ գաղափար՝ այն բանի գիտակցումը, որ տեղական կաթնամթերքը կարող է լինել ոչ միայն սննդակարգի մաս, այլև սեփական անձի և մտերիմների հանդեպ ամենօրյա հոգատարության դրսևորում:
Լիաննա Գրիգորյան՝ սպորտի սիրահար

Ես մարզվում եմ շաբաթական երեք անգամ՝ ուժային մարզումներ, ծանրաբեռնվածություն, վերականգնում: Եվ ինչ-որ պահի սկսեցի մտածել, որ իմ սննդակարգում գրեթե սպիտակուց չկա:
Սկսեցի հաշվարկել կալորիաները, սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը, ակնհայտ դարձավ. իմ ամենօրյա սննդակարգում ընդամենը մոտ 20 գրամ սպիտակուց կա: Իմ՝ 60 կգ քաշի պարագայում դա չափազանց քիչ է, հատկապես, եթե կանոնավոր մարզվում ես և ցանկանում ես առաջընթաց տեսնել:
Միս գրեթե չեմ ուտում։ Երբեմն՝ հավի միս, և վերջ։ Դրա համար սկսեցի այլընտրանք փնտրել և զուգահեռ կաթնաշոռով բաղադրատոմսեր հորինել, որպեսզի դա լինի ոչ միայն օգտակար, այլև համեղ՝ առանց այն զգացողության, թե ստիպում ես քեզ։
Այսպես ես ուշադրություն դարձրեցի «Երեմյան» կաթնաշոռին։ Դրա բաղադրության մեջ 100 գրամ մթերքին բաժին է ընկնում 22 գ սպիտակուց։
Ես վերցնում եմ 170 գրամանոց մի տուփ կաթնաշոռ՝ 0% յուղայնությամբ. դա արդեն 36 գ մաքուր սպիտակուց է մեկ ուտելու ընթացքում։
Ինձ համար սա իսկական փրկություն դարձավ։ Երբ զբաղվում ես ուժային մարզումներով, ունես նպատակ և արդյունքը տեսնելու ցանկություն։ Ուստի պետք է մի մթերք, որն իսկապես աշխատում է և հեշտությամբ ներառվում է առօրյա սննդակարգի մեջ։ Հիմա կաթնաշոռն իմ սննդակարգի անփոխարինելի մասն է, քանի որ ես տեսնում եմ արդյունքը, իսկ մարզվող մարդու համար դա ամենակարևորն է։
Կկիսվեմ կաթնաշոռով իմ սիրելի բաղադրատոմսով նրանց համար, ովքեր զբաղվում են սպորտով կամ պարզապես մարզվում են և շատ քիչ ժամանակ ունեն պատրաստելու համար։
Այսպես, խառնում եմ մեկ տուփ կաթնաշոռը, մի փոքր քերած պանիր (ավելի լավ է մոցարելա, դրա մեջ նույնպես սպիտակուց կա) և եփած հավի կրծքամսի կտորներ։ Այս ամբողջ զանգվածը լցնում եմ լավաշի փոքրիկ թերթիկների վրա, ծրարաձև փաթաթում, քսում ձու, վրան ցանում կտավատի սերմեր և ուղարկում ջեռոց 15–20 րոպեով։ Արդյունքում ստացվում է արագ, հարմար և սպիտակուցով հարուստ ուտեստ՝ առանց ավելորդ ջանքերի։
Եվա Թիրաբյան՝ ծրագրավորող

Ես երբեք չեմ սիրել կաթ և կաթնաշոռ, ընդ որում՝ փոքր տարիքից: Դա իմը չէ, և որքան էլ մայրիկս փորձում էր ինձ «սովորեցնել», նրա մոտ ոչինչ չէր ստացվում: Այդ պատճառով երկար ժամանակ կաթնամթերքը, բացառությամբ պանրի և պաղպաղակի, իմ սննդակարգում հայտնվում էր շատ հազվադեպ, և, անկեղծ ասած, առանց առանձնակի հաճույքի:
Ընդ որում, ես քաջ գիտակցում եմ, որ օրգանիզմին կալցիում է անհրաժեշտ, և դրա հետ պետք է ինչ-որ բան անել: Ինչ-որ պահի պարզապես սկսեցի փնտրել մի տարբերակ, որը ներքին դիմադրություն չէր առաջացնի և չէր ստեղծի այնպիսի զգացողություն, թե ուտում եմ, «որովհետև պետք է»։
Այսպես ես ինձ համար բացահայտեցի «Երեմյան» պանրիկները, ընդ որում՝ ինձ ավելի շատ դուր է գալիս շոկոլադապատը։ Նման մթերքը դժվար է ընկալել որպես սովորական կաթնամթերք. այս պանրիկներն ավելի շուտ համի, բաղադրության և նրբության մասին են։ Դրանք ո՛չ չափազանց քաղցր են, ո՛չ էլ անհամ։ Միևնույն ժամանակ, շատ բարձր որակի են՝ պատրաստված ամբողջությամբ բնական բաղադրիչներից, առանց կոնսերվանտների, ինչի մասին վկայում է պահպանման կարճ ժամկետը։
Ինձ համար դա դարձավ կատարյալ փոխզիջում. ես կաթ չեմ խմում, կաթնաշոռ չեմ ուտում, բայց հանգիստ և հաճույքով համալրում եմ կալցիումի պաշարը մի մթերքի միջոցով, որն ինձ իրոք դուր է գալիս:
«Երեմյան» պանրիկներն ինձ համար օրվա ընթացքում փոքրիկ էսթետիկ հաճույք են, որի հետևում հստակ օգուտ կա: Երբ կաթնամթերքը դադարում է լինել «պարտադրանք» և դառնում է ընտրություն՝ դա բոլորովին այլ զգացողություն է:
Ալլա Սեթյան` խմբագիր-թարգմանիչ

Ես երկար ժամանակ զգուշությամբ էի վերաբերվում յոգուրտներին: Դրանցից շատերը կամ չափազանց քաղցր են, կամ թողնում են «դատարկ» նախուտեստի զգացողություն. կարծես ինչ-որ բան կերար, բայց օգուտը քիչ է: Այդ պատճառով իմ սննդակարգում դրանք հազվադեպ էին հայտնվում:
Սակայն ժամանակի ընթացքում ես մի պարզ բան հասկացա. օրգանիզմին անհրաժեշտ է կանոնավոր և մեղմ աջակցություն, այլ ոչ միայն «մեծ» չափի սնունդ: Սա հատկապես վերաբերում է մարսողությանը, միկրոֆլորային և օրվա ընթացքում ընդհանուր ինքնազգացողությանը:
«Երեմյան» ըմպելի յոգուրտներն ինձ համար դարձան հենց այդպիսի ձևաչափ։ Սա ո՛չ աղանդեր է, ո՛չ էլ լիարժեք սննդի փոխարինում, այլ հարմար և հասկանալի մթերք, որը հեշտ է ներառել առօրյան կյանքում. խմել ճանապարհին, առավոտյան, երբ ախորժակ չկա, կամ երեկոյան, երբ չես ցանկանում որևէ ծանր բան ուտել
Այդպիսի յոգուրտները պահպանում են աղիների առողջ միկրոֆլորան, ապահովում են կալցիումով և սպիտակուցով թեթև ձևաչափով՝ չծանրաբեռնելով օրգանիզմը, բայց միևնույն ժամանակ ստեղծելով հոգատարության զգացողություն:
Ինձ համար շատ կարևոր են նաև համային հատկանիշները: «Երեմյան» ըմպելի յոգուրտները՝ ելակի, դեղձի, բալի, չիչխանի, ապահովում են լայն ընտրություն ցանկացած ճաշակի համար: Ընտրում ես ըստ տրամադրության, և դա հաճելի է:
Հաշվի առնելով իմ խիտ գրաֆիկը՝ կարող եմ նշել «Երեմյան» յոգուրտների ևս մեկ առավելություն: Մեծ ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ինձ պահպանել սննդի խիստ ռեժիմ: Այդ իսկ պատճառով «Երեմյան»-ի արտադրանքը լավագույն տարբերակն է, որը միաժամանակ օգնում է ինձ պահպանել սննդային սովորությունները և ապահովել վիտամինների օրական չափաբաժինը։
Աննա Թումյան՝ դեռահասի մայրիկ

Ես պրոֆեսիոնալ հեծանվասպորտով զբաղվող դեռահասի մայր եմ: Մարզումներ, մարզական հավաքներ, մշտական շարժում, և այս ամենի հետ մեկտեղ, ինչպես ցանկացած դեռահաս, նա ունի իր սիրելի ուտեստները: Դրանցից մեկը պելմենին է: Ընդ որում՝ առանց այլընտրանքի. պելմենին պարտադիր պետք է լինի թթվասերով:
Ինձ համար՝ որպես մայրիկի, կարևոր է, որ սնունդը լինի ոչ միայն համեղ, այլև առողջարար: Երբ երեխան ակտիվորեն աճում է, ծախսում է մեծ քանակությամբ էներգիա և կանոնավոր մարզվում է, սկսում ես այլ կերպ վերաբերվել այն մթերքներին, որոնք ամեն օր հայտնվում են սեղանին:
Հենց այդ պատճառով էլ մենք ընտրեցինք «Երեմյան» թթվասերը։ Այն ունի ճիշտ, խիտ կառուցվածք, մաքուր համ՝ առանց թթվայնության, և որակի այնպիսի զգացողություն, որը բացատրելու կարիք չկա. այն պարզապես զգացվում է։ Նման թթվասերը չի կորցնում ուտեստի համը, այլ լրացնում է այն։ Իսկ պելմենիի հետ ստացվում է հենց այնպես, ինչպես հարկն է՝ տնական ու իսկական։ Որդիս սիրում է այս թթվասերն ուտել նաև կաթնաշոռի հետ։ Ավելորդ է խոսել այն մասին, թե որքան կարևոր է սպիտակուցը պրոֆեսիոնալ մարզիկի համար։
Ինձ դուր է գալիս, որ սա մի մթերք է, որին կարելի է վստահել. առանց ավելորդ հավելումների, լավ բաղադրությամբ և հենց այն համով, որն անմիջապես զգացվում է։
Այժմ «Երեմյան» թթվասերը մեր տան մշտական մթերքն է։ Կա միայն մեկ բացասական կողմ, խանութներում և սուպերմարկետներում այն շատ արագ սպառվում է։ Իսկ քանի որ բնական բաղադրության պատճառով այն ունի պահպանման կարճ ժամկետ, հնարավոր չէ նախապես գնել «Երեմյան» թթվասերի մեծ պաշարներ։
Սոնա Հարությունյան՝ դերասանուհի

Ես սիրում եմ պանիրներ և դրանց նկատմամբ բավականին պահանջկոտ եմ: Բազմիցս եղել եմ Իտալիայում, հետաքրքրությամբ այցելել եմ պանրի փոքրիկ խանութներ, որտեղ համտեսել եմ ամենահամեղ պանիրները:
Հենց այդ պատճառով էլ Հայաստանում արտադրված նմանատիպ պանիրներին միշտ զգուշությամբ եմ վերաբերվել: Հատկապես, երբ խոսքը դասական տեսակների մասին ՝՝ մոցարելա, բուրատա, ստրատաչելլա կամ վրացական սուլուգունի՝ իրենց «մաքուր» մատուցմամբ: Այս հարցում շատ հեշտ է գնալ փոխզիջումների՝ ի վնաս որակի:
«Երեմյան» պանիրներն ինձ համար հաճելի բացառություն դարձան։ Մոցարելան ունի ճիշտ կառուցվածք՝ փափուկ է, կաթնային և առանց կտրուկ համի։ Սուլուգունին պինդ է, բայց ոչ կոպիտ, կենդանի համով, որը լավ բացահայտվում է թե՛ թարմ վիճակում, թե՛ տաք ուտեստների մեջ։ Բուրատան և ստրատաչելլան առանձնահատուկ հաճույք են. նուրբ են, սերուցքային և ունեն հենց այն ներքին առանձնահատկությունը, որի համար դրանք այդքան գնահատվում են Իտալիայում։
Կարևորն անգամ այն չէ, որ այս պանիրները նման են իտալականներին, այլ այն, որ դրանք որակով չեն զիջում: Համի մեջ շտապողականություն չկա, զգացվում է հարգանք մթերքի և տեխնոլոգիայի նկատմամբ: Ինձ համար սա բարձր որակի ցուցանիշ է. երբ պանիրը կարելի է մատուցել պարզապես ձիթապտղի յուղով, լոլիկով կամ թարմ հացով, և այն չի կորչում հացի ու հավելումների բույրի մեջ, այլ հնչում է ինքնուրույն։

