Հեռուստալրագրող Ռոման Բաբայանը կառաջադրվի ՌԴ Պետդումայում
28.06.2016,
19:27
Ռուսաստանաբնակ հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը կառաջադրվի հաջորդ գումարման ՌԴ Պետդումայում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը կառաջադրվի հաջորդ գումարման ՌԴ Պետդումայում։ Ինչպես գրում է gazeta.ru–ն, Բաբայանի թեկնածությունն առաջադրվել է «Արդար Ռուսաստան» կուսակցության` նախօրեին կայացած համագումարում։
Բաբայանը «ТВ Центр» հեռուստաալիքի «Ձայնի իրավունք» հաղորդման հաղորդավարն է։ Նա աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի և արտերկրի թեժ կետերում` Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսեթիայում, Աջարիայում, Վրաստանում, Մերձդնեստրում, Աֆղանստանում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում։
Արժանացել է «Անձնական արիության» շքանշանի (1994 թ.), «Մարտական համագործակցության ամրապնդման համար» (2000 թ.), «Մարտական եղբայրություն» մեդալների, (2004 թ.) «Կոսովոյում ՆԱՏՕ–ի խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար» ՆԱՏՕ–ի մեդալով (2000 թ.)։
«Իրաք։ Հարյուր օր առանց Սադամի» վավերագրական ֆիլմի համար Բաբայանը 2003 թվականին դարձել է «Պրես–ԷԼԻՏԱ» մրցանակի դափնեկիր։ -0-