Հայտնի են դարձել Ամանորի ուղևորությունների ամենանախընտրելի ուղղությունները
10.11.2016,
14:55
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի մասնագետները պարզել են, թե որ երկրներն են ամենանախընտրելիներն ամանորի արձակուրդներն անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի մասնագետները պարզել են, թե որ երկրներն են ամենանախընտրելիներն ամանորի արձակուրդներն անցկացնելու համար։ Առավել նախընտրելիների թվում են Հարավ–Արևելյան Ասիայի և Կարիբյան ավազանի պետությունները, հայտնում է vokrugsveta.ru կայքը։
Երկրի առաջատար տուրօպերատորները հայտնում են, որ տվյալ պահին ուղևորությունների վաճառքները նախորդ տարվա մակարդակում են։ Ռուսաստանցիներին ամենից շատ հետաքրքրում են տաք երկրները` Թաիլանդ, Վիետնամ, ԱՄԷ, Հնդկաստան (Գոա), Իսրայել, Կիպրոս, Կուբա և Դոմինիկանա։

Հաճախ նախընտրությունը տրվում է առանց վիզաների այցելություններին` դեպի Թաիլանդ, Հնդկաստան, Շրի Լանկա և Իսրայել։ Աճում է նաև էկզոտիկ ուղղությունների`Մալդիվների և Սեյշելյան կղզիների պահանջարկը։ Լատինական Ամերիկայի երկրների թվում առաջատար են` Կուբան, երկրորդ տեղում Մեքսիկան է։

Փորձագետները նշում են, որ Իսրայելը ձմեռային նոր, տարածված ուղղությեւններից է։ Բացի Մեռյալ ծով և Էյլաթ ուղևորություններից, ճանապարհորդները հետաքրքրված են նաև էքսկուրսիոն տուրերով։

Լեռնադահուկային սպորտի սիրահարներն ընտրում են ավանդական եվրոպական հանգստավայրերը` Ավստրիա, Ֆրանսիա, Իտալիա և Բուլղարիա։ Վերջինս գրավիչ է նաև նրանով, որ ազգային արժույթը` բուլղարական լևը, ավելի շահավետ է զբոսաշրջիկների համար, քան եվրոն։ Պահանջարկ են վայելում նաև Չեխիան, Անդորրան և Ֆինլանդիան։

Ռուսաստանն այս տարի ամանորի ամենանախընտրած ուղղությունների հնգյակում է, նշում են տուրօպերատորները։ Ներքին ուղղություններից պահանջված են` Վելիկի Ուստյուգը, ուր մեկնում են ընտանեկան հանգստի։ Պահանջարկ է վայելում նաև Ղրիմը և Կրասնոդարի երկրամասը։ Լեռնադահուկային մարզաձևի սիրահարները կարող են մեկնել Սոչի։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կրասնայա Պոլյանան, Դոմբայը, Մերձէլբրուսը, Մերձմոսկվան և Կարելիան։ -0-