438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայ թոքաբանը ներկայացրել է ՍՇՎՎ-ի բուժման գլխավոր սխալները և խորհուրդներ տվել

18:24
28 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը թվարկել է ՍՇՎՎ-ի բուժման ժամանակ ժողովրդի մոտ շրջանառվող հիմնական մոլորությունները և ներկայացրել է սեփական խորհուրդները, որոնց պետք է հետևել շնչառական վարակների առաջին իսկ ախտանշանների պարագայում:

«Ամենագլխավոր առասպելն այն է, որ հակաբիոտիկներն իբր «սպանում» են վարակը, իսկ բարձր ջերմությունը հարկավոր է անհապաղ իջեցնել: Ոմանք էլ սխալմամբ կարծում են, թե հիվանդ երեխային և չափահասին չի կարելի լոգանք ընդունել, սակայն իրականում դա կարող է ավելի վատացնել հիվանդի վիճակը, քանի որ վարակը մնում է մարդու մաշկի վրա», - երկուշաբթի ասաց Ոսկանյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Գլխավորը կանխարգելումն է

Առաջին հերթին Ոսկանյանն ուշադրություն է դարձրել սուր շնչառական վարակների ժամանակ կանխարգելիչ միջոցների կարևորությանը, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:

«Մեր երկրի բնակիչները, ցավոք, չեն գիտակցում այն պարզ օրենքը, որ վարակների առաջին իսկ ախտանշանների դեպում հարկավոր է մնալ տանը և անկողնային ռեժիմ պահպանել, առնվազն երեք օր», - ընդգծեց նա:


Ի՞նչ անել առաջին փուլում

Ոսկանյանը նշեց, որ առաջին երեք օրվա ընթացքում հիվանդը պետք է անկողնային ռեժիմ պահպանի, ավելի շատ գոլ հեղուկներ խմի և անբեկանելիորեն հետևի հիգիենայի բոլոր կանոններին:

«Ցանկալի է հիվանդին առանձին սենյակ տրամադրել, որն անհրաժեշտ է օդափոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Նրա անձնական իրերը ևս կարող են վարակված լինել, քանի որ վիրուսների կենսունակությունը մարդու օրգանիզմից դուրս պահպանվում է վեց ժամ: Հիգիենայի բոլոր կանոններին հետևելը նվազագույնի կհասցնի վարակվելու հավանականությունը», - հավաստիացրեց Ոսկանյանը:

Խմե՞լ, թե՞ չխմել դեղորայք

Նա խորհուրդ տվեց երեք օր չընդունել որևէ դեղամիջոց: Հատկապես` հակաբիոտիկներ: «Հակաբիոտիկներն ընդհանրապես չեն ազգում վիրուսի վրա: Առանց բժշկի նշանակման դրանք ընդունել հարկավոր չէ», - ասաց նա:

Գլխավոր թոքաբանը նաև խորհուրդ տվեց չընդունել ջերմությունն իջեցնող դեղեր հիվանդության առաջին երեք օրերին, եթե մարմնի ջերմաստիճանը չի գերազանցում 38,5-39-ը:

«Ցանկալի է առաջին փուլում օրգանիզմին հնարավորություն տալ ինքնուրույն հաղթահարել վարակը և ջերմությունը չիջեցնել: Ջերմությունը կարելի է իջեցնել այն միջոցներով, որոնք քրտնարտադրության են բերում, օրինակ` շփումներով: Նույն քացախը կարող է օգնել», - ավելացրեց բժիշկը:

Ի՞նչ անել, եթե երեխայի վիճակը չի բարելավվել

Ոսկանյանի խոսքով, դրական դինամիկայիբացակայության դեպքում երեք օր անց պետք է կանչել ընտանեկան բժիշկին, ով կգնահատի հիվանդի վիճակը և բուժում կնշանակի։

Գլխավոր թոքաբանը կարծում է, որ ՍՇՎՎ դեպքում պետք չէ գնալ հիվանդանոց, քանի որ տնային պայմաններում նմանատիպ հիվանդություններ բուժելն ավելի արդյունավետ է։

«ՍՇՎՎ բուժելն ավելի դյուրին և ճիշտ է տան պայմաններում բժիշկի վերահսկողության ներքո` կատարելով նրա ցուցումները։ Դա ավելի արդյունավետ է, քանի որ հիվանդանոցում կարող են հավելյալ բարդություններ առաջանալ։ Ամենաճիշտն ընտանեկան բժիշկին կանչելը կամ պոլիկլինիկա դիմելն է»,– ընդգծեց նա։

Ոսկանյանն ընդգծեց, որ հատուկ ռիսկի խմբում են ծխող մարդիկ կամ քրոնիկ հիվանդություններով տառապողները, և նրանց հետ ավելի զգույշ է պետք լինել։

Հայաստանի գլխավոր թոքաբանը խորհուրդ տվեց առողջանալուց հետո չթուլանալ և ուշադրություն դարձնել դիմադրողականության ամրապնդմանը և վերականգնողական պրոցեդուրներին։

Եթե երեխան հիվանդացել է` ցուցումներ ծնողներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Սոնյա Առուշանյանն իր հերթին պատմեց հիվանդացած երեխային խնամելու առանձնահատկությունների մասին։

Հատկապես ծծկեր երեխային սուր շնչառական վարակի դեպքում պետք է անհապաղ տանել պոլիկլինիկա, կանչել ընտանեկան բժիշկին` փոքրիկի ընդհանուր վիճակը գնահատելու համար։

Փորձագետը կարծում է, որ առաջին փուլում պետք է պայքարել բարձր ջերմության դեմ` առատ քրտնարտադրություն առաջացնելով։ «Եթե երեխայի ջերմությունը չի գերազանցում 38 աստիճանը, ապա այն դեղորայքով իջեցնել պետք չէ։ Այդպիսի ջերմաստիճանը վտանգավոր չէ, եթե, իհարկե, երեխան քրոնիկ հիվանդություններ չունի։ Սակայն եթե ջերմությունը գերազանցի այդ ցուցանիշը, ապա երեխային պետք է ջերմիջեցնող միջոց տալ»,– ասաց նա։

Միաժամանակ, Առուշանյանը խորհուրդ չի տալիս երեխաների մարմինը շփել սպիրտով կամ քացախով։ «Երեխաների մաշկը նուրբ է, այդ պատճառով նման շփումները կարող են խնդիրներ առաջացնել։ Ամենից լավ է շփել գոլ ջրով»,– ասաց փորձագետը։

Բժիշկը ծնողներին խորհուրդ տվեց նաև երեխային շատ տաք շփաթաթել և մեծ քանակությամբ հեղուկ տալ։ Դա կարող է լինել նաև սովորական ոչ գազավորված ջուր, չորամրգերից եփած կոմպոտ, խոտաբույսերից թեյ։ Բայց դա չի վերաբերում ծծկեր երեխաներին։ Նրանց պետք է կրծքի կաթ տալ»,– նշեց մասնագետը։

Եվ ամենակարևորը, Առուշանյանը ևս մեկ անգամ նախազգուշացրեց ծնողներին, որ ՍՇՎՎ առաջին իսկ ախտանիշների դեպքում երեխան չպետք է հաճախի ուսումնական հաստատություն։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված