417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գրիբոյեդովի կիսանդրին բացվեց ՌՀՀ–ում (ՖՈՏՈ)

19:23
30 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ականավոր դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրին հանդիսավոր կերպով բացվեց Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի այգում։

Քանդակը նվիրված է «Խելքից պատուհաս» հայտնի պիեսի հեղինակի ողբերգական մահվան 190–ամյակին։ Հայտնի ռուս քանդակագործ Գրիգորի Պոտոցկու հեղինակած կիսանդրին նվիրաբերվել է համալսարանին Strategy Foundation հիմնադրամի կողմից հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանի մեկենասությամբ։

Բացման արարողությանը մասնակցեցին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Կարասինը, Հայաստանում Ռուսաստանի արտայարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Strategy Foundation հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը, ՌՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Գեորգի Բոոսը, պատգամավորներ, ինչպես նաև համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Գրիբոյեդովն ամրապնդում է հայ–ռուսական բարեկամական կապերը

«Գրիբոյեդովի անունն ամրապնդում է մեր երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական կապերը։ Հիշելով դիվանագետին` չի կարելի մոռանալ նրա անձնական կապերի մասին Հայաստանի հետ»,– ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ տասնյակ հազարավոր հայերի վերադարձը պատմական հայրենիք սկիզբ է ծառայել Արևելյան Հայաստանի վերածնման և դարձել է հայերի էթնիկ գոյությանը նպաստող կարևորագույն գործոն։

«Գրիբոյեդովի կերպարն իրավամբ կարող է ծառայել որպես օրինակ բոլոր դիվանագետների համար։ Նա իր ժամանակի իսկական հերոսն էր»,– ավելացրեց Կարասինը։

Փոխնախարարը խորհրդանշական անվանեց կիսանդրու բացումը Ռուս–Հայկական համալսարանի տարածքում որպես երկու երկրների միջև բազմամյա մշակութահումանիտար գործակցության ցուցանիշ։

«Հարգանքի տուրք մատուցելով դիվանագետ և բանաստեղծին` պետք է հավատանք, որ նրա օրոք հայ–ռուսական հարաբերություններում դրված ամուր հիմքը երկար տարիներ աներեր հիմք կլինի մեր եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության, բարիդրացիության և փոխըմբռնման համար»,– ասաց նա։

Մենք եղբայրական ժողովուրդներ ենք

Грибоедов_бюст

«Strategy Foundation–ի համար մեծ պատիվ է հանդես գալ որպես Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու նվիրաբերող։ Հեղինակը մեծ քանդակագործ և իմ լավ ընկեր Գրիգորի Պոտոցկին է»,– ասաց հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը։

Նա նաև խորհրդանշական անվանեց հենց ՌՀՀ–ի տարածքում այս հուշարձանի կանգնեցումը, նշելով, որ հիմնադրամը գործակցում է բուհի հետ` հաշվի առնելով գործունեության հիմնական ուղղությունների ընդհանրությունները։

«Սա գիտակրթական գործունեություն է, պետական և մասնավոր գործընկերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում։ Ի դեպ, մենք սկսում ենք Հայաստանում ՏՏ կլաստերի ստեղծման աշխատանքները։ Վստահ եմ, որ այս նախագծում էլ կունենանք շատ ընդհանրություններ»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվա իրադարձությունը ևս մեկ դրական էջ է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունների պատմության գրքում։

«Մենք հաճախ ենք ասում «դաշնակիցներ», «ռազմավարական գործընկերներ»։ Ոչ, մենք եղբայրական ժողովուրդներ ենք և միշտ պետք է դա հիշենք»,– ասաց նա։

Հուշարձանը` ի նշան հայ ժողովրդի երախտագիտության

«Կիսանդրու բացումն ընդգծում է Գրիբոյեդովի դերը հայ ժողովրդի, հայ պետականության, հայ–ռուսական եղբայրության և փոխգործակցության պատմության մեջ։ Պատահական չէ, որ այսօր մենք կառուցում ենք նոր, անկախ և ինքնիշխան երկիր Արևելյան Հայաստանի տարածքում։ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանի կայսրությանն այս ականավոր դիվանագետի մեծ ջանքերի շնորհիվ»,– բացման արարողության ընթացքում ասաց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։


Նրա խոսքով, Գրիբոյեդովն անգնահատելի դեր է խաղացել հայ–ռուսական փոխգործակցության, 1826-1828 թվականների ռուս–պարսկական պատերազմի ժամանակ և դրանից հետո հետո հարյուր հազարավոր հայերի փրկության գործում։

Դարբինյանն ընդգծեց Գրիբոյեդովի օրինակով Հայաստանի երիտասարդ սերնդին երկու ժողովուրդների իսկական բարեկամության և ընդհանուր արժեքների նշանակությունը ցույց տալու անհրաժեշտությունը։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Պոտոցկուն նրա ստեղծած բացառիկ հուշարձանի համար, նշելով, որ նրա գործերն բարություն են տարածում ամբողջ աշխարհով։
«Պոտոցկին «Բարիքի ակադեմիայի» հիմնադիրն է։ «Խատուտիկ» նրա հեղինակած հուշարձանը կանգնեցված է Արցախում»,– ասաց նա։

Դարբինյանը նաև երախտագիտություն հայտնեց Իգիթյանին` Երևանում դիվանագետի արձանի բացման նախաձեռնողին։

Գրիբոյեդովի մասին

Ալեքսանդր Գրիբոյեդովը ռուս գրող է, բանաստեղծ, դրամատուրգ, դիվանագետ, պոլիգլոտ, ինչպես նաև կոմպոզիտոր և դաշնակահար։ Ավելի հայտնի է որպես «Խելքից պատուհաս» պիեսի հեղինակ։

1828 թվականին Գրիբոյեդովն ուղարկվել է Իրան որպես դեսպան։ Նա զոհվել է 1829 թվականի ջարդերի ժամանակ, որոնք կազմակերպել էին մոլեռանդները Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունում, որի շենքում թաքնվում էին Պարսկաստանը լքած հայ փախստականները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով