Գոռ Հակոբյանի կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր ընտանիքի կողքին լինելու համար
ԵՐԵՎԱՆ․ 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, Instagram–ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր ընտանիքի կողքին լինելու համար։
Նշենք, որ Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռը հայտարարել էր դրամահավաք երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար, և 36 ժամում անհրաժեշտ ողջ գումարը հավաքվել է, և ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ բուժման։
«Սիրելի մարդիկ՝ընկերներ, ծանոթներ և նույնիսկ անծանոթներ՝անչափ զգացված և շնորհակալ ենք ձեր ցուցաբերած աջակցության, սիրո, ջերմության և աղոթքների համար։ Այս դժվար պահին ձեր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր զանգ ու յուրաքանչյուր բարի մաղթանք մեզ ուժ ու հավատ է տվել։ Ձեր հոգատարությունն ու մարդկային վերաբերմունքը մեզ համար անգնահատելի են։ Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը, և ձեր կյանքը միշտ լի լինի առողջությամբ, խաղաղությամբ ու երջանկությամբ։ Մեծ սիրով և երախտագիտությամբ՝ Շնորհակալություն ձեզ բոլորիդ», – գրել է Մնոյանը։

