Գաջեթներից կախվածություն ունեցող մարդկանց համար Գերմանիայում հատուկ լուսացույցներ են տեղադրվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.05.2016, 16:00
Վերջին ժամանակներում բջջային սարքերի զանգվածային տարածումը հանգեցրել է մարդկանց կախվածությանը դրանցից։
Գաջեթներից կախվածություն ունեցող մարդկանց համար Գերմանիայում հատուկ լուսացույցներ են տեղադրվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին ժամանակներում բջջային սարքերի զանգվածային տարածումը հանգեցրել է մարդկանց կախվածությանը դրանցից։ Հաճախ օգտատերերն այլևս չեն կարողանում շեղվել սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից նույնիսկ մայթն անցնելու ընթացքում, ինչը երբեմն դժբախտ պատահարի կամ ՃՏՊ–ի հետևանք է դառնում, գրում է 24gadget.ru–ն, հաղորդում է telecom.arka.am-ը։ 

Աուգսբուրգի քաղաքապետարանը որոշել է քայլեր ձեռնարկել, որոնք գոնե ինչ–որ կերպ կարող են օգնել նվազեցնել ճանապարհատրանսպորտային տխուր վիճակագրությունը նվազեցնելուն։

Stadtwerke Augsburg ընկերության հետ համատեղ տեղադրվել են վերգետնյա հատուկ լուսային փարոսիկներ, որոնք կրկնօրինակում են սովորական լուսացույցի լուսային ազդանշանները։

Ենթադրվում է, որ ներքև իջեցրած գլուխներով մարդիկ ավելի լավ կարձագանքեն նախազգուշացնող նշաններին։ Այսպիսով, հետիոտնը պարտադիր կնկատի կարմիր ազդանշանը` նույնիսկ բջջային սարքի էկրանով կլանված լինելու ժամանակ։

Միաժամանակ, Գերմանիայի բնակիչների հաղորդմամբ, Բեռլինի Սենատը ժամանակավորապես դադարեցրել է այս նախաձեռնության ֆինանսավորումը` պատճառաբանելով, որ լուսացույցին չնայողն ինքն է պատասխանատու հետևանքների համար։ Բացի այդ, Սենատը չի ցանկանում այդպիսով խրախուսել բնակիչների կախվածությունը բջջային սարքերից։ -0-