Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է

04.10.2021, 20:10
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքը խափանվել է, հաղորդում է ՌԲԿ-ն։

Օգտատերերը դժգոհում են, որ իրենց Facebook-ը, WhatsApp–ը և Instagram–ը չեն աշխատում, հաղորդում է Downdetector պորտալը։

Սոցցանցերի աշխատանքից բողոքում են Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլն։

Facebook–ի ղեկավարությունը Twitter-ի իր էջում գրել է. «Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր հավելվածների և պրոդուկտների հասանելության հետ կապված։ Աշխատում ենք հնարավորինս արագ ամեն ինչ կարգավորելու ուղղությամբ և ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Instagram–ում ևս հաստատել են հավելվածի հետ կապված խնդիրները։

«Սպասեք մեզ հետ միասին, մենք աշխատում ենք (խնդրի լուծման ուղղությամբ)», – նշվում է Twitter–ում Instagram–ի պաշտոնական էջում։-0-