Բարեփոխումները` առաքումով։ Ֆորսաժի համար նոր կառավարությանը հարկավոր կլինի Delivery Unit
04.12.2018,
11:31
Ինչու՞ են տնտեսական բարեփոխումները Հայաստանում հաճախ կաղում, ինչու՞ անգամ լավ նախաձեռնությունները շատ դեպքերում չեն հանգեցնում որևէ արդյունքի։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ինչու՞ են տնտեսական բարեփոխումները Հայաստանում հաճախ կաղում, ինչու՞ անգամ լավ նախաձեռնությունները շատ դեպքերում չեն հանգեցնում որևէ արդյունքի։ Ի թիվս այլ պատասխանների, այս հարցերն ունեն մի շատ կարևոր պատասխան, որը դառնում է ինքնատիպ բանալի այս փակուղուց դուրս գալու հնարավոր ուղիների գիտակցման հարցում։ Բարեփոխումների «արգելակման» պատճառը պետական կառավարման չափազանց ցածր մակարդակն է, որն ի վիճակի չէ այսօր մի շարք երկրներում կյանքի կոչել «վերևում» ընդունված անգամ դրական և նորարարական որոշումները։
Նման խնդիրների լուծման միտումը` Delivery Unit պետական հատուկ մարմնի օգնությամբ, տարեցտարի ուժեղանում է։ Վերջին օրինակները ներառում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից ստեղծված Delivery Unit–ը` միջկառավարական քաղաքականության մի շարք նպատակների առաջընթացի խթանման համար, մյուսը ստեղծվել է Սիերա Լիոնեի նախագահի կողմից` տնտեսության աշխուժացման համար Էբոլա համաճարակից հետո։
Բացի այդ, Սաուդյան Արաբիան ստեղծել է Delivery Unit` Սաուդյան Արաբիայի 2030 տեսլականի (Saudi Arabia’s Vision 2030) և Վերափոխման ազգային ծրագրի (National Transformation Programme) նպատակներին հասնելու համար։
Սինգապուրում Խելացի երկրի և թվային կառավարության գրասենյակը (The Smart Nation and Digital Government Office (SNDGO) ) 2017 թ.–ին վերակառուցվածքայնացվեց` դառնալով Խելացի երկրի և թվային կառավարության խումբ (The Smart Nation and Digital Government Group (SNDGG)։ Դարձավ Smart Nation ծրագրի իրականացման ավելի կենտրոնացված կառույց։
Նման համաշխարհային միտումն անհնար է անտեսել, երբ խոսքը Հայաստանում պետական կառավարման մասին է։ Չի կարելի աչք փակել տարբեր երկրներում տարեցտարի հաջողություն գրանցող միտման վրա։
Ավելին, որ «թռիչքաձև տնտեսական զարգացումը», «թռիչքաձև տնտեսական աճը», «տնտեսական հեղափոխությունը», «պետական կառավարման համակարգի արդիականացումն» այն բառակապակցություններն եմ, որոնք հատկապես հաճախ սկսել են հնչել Հայաստանում ապրիլյան իրադարձություններից հետո։
Այս ամենն իսկապես հարկավոր է երկրին` զարգացման նոր մակարդակի դուրս գալու, սոցիալ–տնտեսական առաջընթացի համար հարկավոր համակարգի ստեղծման կամ երկրի և տեղական ընկերությունների համար «ֆորսաժ» իրականացնելու, կառավարության գործունեության ուղղվածություն մշակելու, առաջնահերթություններ սահմանելու և այս ամենը համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով։
Սակայն «թռիչքաձև տնտեսական աճը» կամ «ֆորսաժը» հնարավոր են միայն պետական արդյունավետ կառավարման դեպքում, իսկ այն բաղկացած է մի քանի մասերից, որոնց վրա հիմնված է արդյունավետ կառավարումը։ Եկել է ժամանակը ներկայացնելու հիմնարար բաղկացուցիչներից մեկը, որն աշխարհում հայտնի է որպես Delivery Unit։
Ի՞նչ է Delivery Unit–ը
Delivery Unit առաջին նախագծային գրասենյակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի օրոք (1997 -2007), ով նշել է, որ իր վարչապետության առաջին ժամկետում քաղաքականության և քաղաքական օրակարգի ձևակերպման հետ ամեն ինչ կարգին էր, իսկ այ նախանշվածի իրագործումը կաղում էր։ Պետական կառավարման համակարգում ներդրված նոր, բացառիկ մարմինը կատարում էր սոցիալ–տնտեսական զարգացման հեռանկարանային ուղղությունների վերահսկման և մոնիտորինգի գործառույթներ։
Պետական կառավարման կառուցվածքում ներդրված նոր համակարգի օգնությամբ Թոնի Բլեերի կառավարությունը հնարավորություն ստացավ վերահսկել կարևորագույն պետական հանձնարարականների կատարումը մի քանի տասնյակ կառավարական փորձագետներից և անկախ խորհրդատուներից բաղկացած խմբի համակարգային աշխատանքի շնորհիվ։ Ծառայությունը ենթարկվում էր հենց վարչապետին։
Կառույցը հետևում էր իրականացվող քաղաքականության օբյեկտիվ արդյունքներին։ Ներկայացնում էր մանրամասն հաշվետվություն ինչպես հաջողությունների, այնպես էլ առաջացած խնդիրների մասին, իսկ ամենագլխավորը` այն խնդիրների լուծման ուղիների մասին, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի որոշումներն արդյունավետ կերպով կյանքի կոչվեն։
Delivery Unit գործիքակազմը ներառում էր ամսական նիստեր` վարչապետական վերահսկողների և կատարման համար պատասխանատուների (առանցքային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ) մասնակցությամբ։ Ավանդաբար, պետական կառավարման համակարգը ժամանակի և ջանքերի մոտ 90%–ը ծախսում է ընթացիկ գործընթացների և մշտական գործառույթների կատարման վրա։ Եվ ժամանակի միայն 10%–ն է ծախսվում նոր առաջնահերթությունների և սրընթաց զարգացման վրա։
Delivery Unit-ի դեպքում պետական համակարգում ձևավորվում է, հնարավոր է` բազմաֆունկցիոնալ ստորաբաժանում, որը միտված է ժամանակի և ուժի 90%-ը ծախսել որոշակի բնագավառում իրավիճակի որակական փոփոխության վրա:
Delivery Unit-ը թույլ է տալիս կենտրոնանալ հիմնական առաջնահերթությունների սահմանափակ թվի վրա: Օրինակ, Բլերի ղեկավարման տարիներին բրիտանական կառավառության առաջնությունները գիտության, առողջապահության, հանցագործության դեմ պայքարի և տրանսպորտի զարգացման ոլորտներն էին: Այս ոլորտներից որևէ մեկում առաջընթաց գրանցելու համար պահանջվում էր կատարողի գորղունեության մանրակրկիտ անկախ գնահատական ամբողջ վարչական շղթայով:
Delivery Unit-ի միջազգային և տարածաշրջանային փորձը
Delivery Unit-ի փորձը ժամանակի ընթացքում ընդօրինակել են բազմաթիվ երկրներում և տարբեր տարածաշրջաններում: Մասնագետների լայն շրջանակում հայտնի են Delivery Unit-ի հաջողության ամենավառ օրինակները տրանսֆորմացիոն բարեփոխումների հասնելու գործում:
Մեծ Բրիտանիայում վիրաբուժական վիրահատությանը մեկ տարի և ավելի սպասող հիվանդների թիվը 2001 թ.-ին 40 հազարից կրճատվել է մինչև 10000 մարդ 2003 թ.-ին: Մալայզիայում Delivery Unit-ը մեկ շնչի հաշվով ապահովել է ներքին եկամտաբերության նորմը 44%-ով, իսկ ներդրումների միասնական տարեկան աճի մակարդակը` 10,5%-ով, 6,7%-ից բյուջեի պակասուրդը կրճատվել է մինչև 3%, շաբաթական ավելի քան 1500 դեպքով կրճատվել են փողոցային հանցագործությունների թիվը Կուալա Լումպուրում:
Փենջաբում և Պակիստանում Delivery Unit-ն օգնել է կառավարություններին ավելի քան 35 տոկոսային կետով ավելացնել իմունիզացիայի ընդգրկումը, իսկ դա նշանակում է, որ տարեկան իմունիզացվում է ավելի քան մեկ միլիոն երեխա:
Անգամ այնպիսի փոքր երկրներում, ինչպիսին է Ալբանիան, Delivery Unit-ը գրանցում է կայուն հաջողություններ: 2015 թ.-ին այս մարմինն աշխատել է վարչապետի գերակա հինգ ուղղություններով. արդյունավետ պետական կառավարում, էներգետիկա և էլեկտրաէներգիա, ոռոգում և դրենաժ, հարկեր և մաքսատուն, ինչպես նաև ուղիղ օտարերկրյա ներդրումներ:
Էներգետիկայի ոլորտում: Ոլորտի ֆիսկալ աջակցությունը կրճատվել է ՀՆԱ-ի 0,9%-ից 2014 թ.-ին մինչև նախատեսվող 0,1%-ը 2017 թ.-ին: 2014 թ.-ին Ալբանիյում տեխնիկական խնդիրներից և գողություններից էներգետիկ բաշխման համակարգում եղել է 38%-ի կորուստ, ընդ որում` 2016 թ.-ին այդ կորուստները կրճատվել էին մինչև 28 տոկոս: Ամենամսյա հաշիվ-ապրանքագրերի հավաքագրման տոկոսադրույքն ավելացել է 2014 թ.-ի 83,6%-ից մինչև 90,4%-ը 2016 թ.-ին: Հին պարտքի հավաքագրումը 2007-2014 թ.-ներից աճել է մինչև 35%-ը 2014-2017 թ.-ներին:
Ընդհանուր առմամբ, Delivery unit-ի համագործակցությունը համապատասխան հետաքրքրված կողմերի հետ ապահովել է կայուն էներգետիկ համակարգ, որը երաշխավորվում է ենթակառուցվածքային ոլորտում իրականացվող շարունակական ներդրումներով: Արդյունքում բարելավվում է սպասարկման որակն ամբողջ երկրում: Էներգետիկ բարեփոխումը արդարություն բերեց բոլոր սպառողներին: Ավելին, սպառողների վարքը փոփոխվել է, և հիմա հաճախորդները հասկանում են, որ ծառայությունը պահանջում է վճարում:
Պետական կառավարման ոլորտում: 2014 թ.-ին որևէ տվյալներ չկային պետական հաստատություններին մատուցվող վարչական կառավարման ծառայությունների թվի մասին։ Այսօր գոյություն ունի պաշտոնական տվյալների բազա, որը ներառում է ավելի քան 1400 կոդավորված ծառայություններ: 2014 թ.-ին Ալբանիան 186 տեղն է զբաղեցրել աշխարհում «Բիզնես վարելու» ինդեքսում, քանի որ չեն եղել տվայլներ կառուցման թույլտվության ստանալու ընթացակարգերի մասին:
Մինչև 2016 թ.-ը Ալբանիան բարձրացել է 80 կետով` մինչև 106 հորիզոնականն աշխարհում: Բարելավումը տեղի է ունեցել Delivery Unit-ի կողմից մշակված վերակազմավորման գործընթացից հետո, որն իրականացվել է պատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից` բացառապես համացանցում ընթացակարգերը կենտրոնացնելու և դրանք հասանելի դարձնելու համար: Վերջին երկուսուկես տարում ծառայությունների թիվը, որոնք կարելի է ներկայացնել համացանցում, ավելացել է 150 տոկոսով: Արդիականացված ՏՏ համակարգերը, թվայնացված արխիվները և օգտատերին պետական ծառայություններ տրամադրող մոտեցումները բարձրացրել են մատուցման արդյունավետությունը, ինչպես նաև թափանցիկությունը և հաշվետվությունը:
Չի կարելի նաև անտեսել ցուցադրական օրինակները տեղական տարածքներում, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց որոնք ավելի լավ են ներկայացնում նմանատիպ պետական մարմնի հաջողությունը։
Այդպիսով, Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի մանկական մահացության մակարդակը կրճատվել է 8–ից 1000 ծննդաբերության 2008-ին մինչև 6,5` 1000 ծննդաբերության 2014 թ.-ին: Դա տեղի ունեցավ, երբ հարցը գերակա դարձավ նահանգի Delivery Unit-ի համար:
Նման արդյունք ստացվել է Delivery Unit-ի տվյալների վերլուծության շնորհիվ, որոնք թույլ են տվել սահմանել բարձր ռիսկի տարածաշրջանները և թիրախային խմբերը և հատկացնել նրանց հավելյալ միջոցներ, ինչպես նաև` համապատասխան նահանգապետերի և մարմինների ղեկավարների հետ Stocktakes կանոնավոր բանակցությունների միջոցով, որոնք հրավիրվել են տվյալ ուղղությամբ առաջընթացի և գործունեության արդյունքները գնահատելու համար:
Delivery Unit-ի բնութագիրը և նպատակները
Գաղտնիք չէ, որ մի շարք գործոնների պատճառով` սկսած սոցիալականից վերջացրած յուրաքանչուր երկրում պետականության ձևավորման պատմամշակույթային առանձնահատկություններով, Delivery Unit-ն ունի իր յուրահատկությունները և անվանումները:
Սակայն, բոլոր Delivery Unit-ներն ունեն մի շարք ընդհանրություններ, որոնք տարբերում են պետական կառավարման նմանատիպ կառուցվածքային միավորները մյուսներից և արդյունավետ են դարձնում դրանք երկրի համար գերակա ուղղությունների իրականացման գործում:
Ինչպես հայտնի է, արդյունավետությունն առավելագույն արդյունքների հասնելն է նվազագույն ծախսերի դեպքում: Delivery Unit-ի արդյունավետությունն արտացոլվում դրա կոմպակտության մեջ`աշխատողների փոքր թիմ և ընդհանուր տնտեսական ազդեցություն համեմատ փոքր ծախսեր` այդ թիմը պահելու համար, այսինքն` աշխատատեղերի, ՀՆԱ-ի և կյանքի մակարդակի ավելացման հաշվին: Անմիջական ենթարկում առանցքային ղեկավարությանը գործադիր իշխանությունում` նախագահին կամ վարչապետին; բոլոր նախարարությունների, գերատեսչությունների և ազգային ծրագրերի տեսքով երկրի տնտեսության առաջնահերթ ուղղությունների համար սահմանափակ քանակի ծառայությունների մոնիտորինգի և հսկողության իրականացում:
Delivery Unit-ի կողմից իրականացվող կարևորագույն ներդրումներից մեկն օպերատիվ հաշվետվությունների ստեղծումն ու պահպանումն է, երկրի կառավարման համար պարբերաբար և կառուցվածքային հնարավորությունները, որոնք պատասխանատու են արդյունքի ապահովման ծրագրերի իրականացման համար և այլ հետաքրքրված կողմերի` գործունեության ընթացիկ արդյունքների դիտարկման և համապատասխան որոշումների ընդունման համար:
Շատերը կասեն, թե Delivery Unit-ը նույն «նախագծային գրասենյակն է», որը որպես կանոն նախատեսված է կոնկրետ նախագծիկառավարման համար և ունի իր գործունեության սահմանափակ ժամկետ: Delivery Unit-ը պետք է լինի մշտական կառույց, իսկ նրա կառավարիչը պետք է ունենա պետության ղեկավարի և նրա թիմի վստահությունը, ինչպես նաև վայելի այդ բնագավառի այլ ներկայացուցիչների հարգանքը:
Միայն այդպես Delivery Unit-ը, որը կենտրոնացված է սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղությունների վրա, կարող է առանցքային գործիք դառնալ նոր կառավարության համար` տնտեսության ֆորսաժի և կայուն արդյունքների հասնելու նպատակով:-0-
Մեցո Իգիթյան` Strategy Foundation–ի նախագահ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դասախոս
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Загружается новость ...
"Право"