Արեգակի վրա նոր հզոր բռնկում է եղել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել, ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի «Արևային աստղագիտության» լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Արևի վրա X-մակարդակի նոր բռնկում կա՝ հենց Արև-Երկիր գծի վրա։ Ըստ տիեզերական հետևող սարքերի՝ Արեգակի վրա ամենաբարձր մակարդակի նոր պայթյուն է գրանցվել»,-ասել է նա։
Մասնագետը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում, ինչը բավականին անսովոր է ներկայիս արեգակնային ցիկլի համար, որտեղ գրեթե ողջ ակտիվությունը կենտրոնացած է հասարակածից հարավ:
«Պայթյունի կենտրոնը՝ 3784 համարի տարածքը, ներկայում գտնվում է հենց Արև-Երկիր գծի վրա, այսինքն՝ տեսանելի արեգակնային սկավառակի կենտրոնում, որտեղից Երկրի վրա ներգործությունը՝ զանգվածային արտանետումների դեպքում, անխուսափելի է և տեղի է ունենում առավելագույն արդյունավետությամբ»,- հավելել է Բոգաչովը:
Սակայն զանգվածային արտանետման փաստը, նրա խոսքով, դեռ չի հաջողվել հաստատել: Տեղեկությունը կստացվի մեկից երկու ժամվա ընթացքում, պարզաբանել է գործակալության զրուցակիցը։