Ո՞ր բանանն է առավել առողջարար

27.07.2021, 18:25
Մու՞գ, թե՞ բաց. ո՞ր բանանն է առավել օգտակար
Ո՞ր բանանն է առավել առողջարար
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բանանն ակնհայտորեն թերագնահատված են, քանի որ, բացի տրամադրություն ապահովող տրիպտոֆանից, այնի մի շարք օգտակար հատկություններ:

Загружается новость ... "Лево"

Բանանը հարուստ է կալիումով, երկաթով և ցինկով, ինչն անփոխարինելի է դարձնում դրա օգտագործումը աղեստամոքսային տրակտի, երիկամների, լյարդի խնդիրների, սակավարյունության և սրտի հիվանդությունների դեպքում:

Բացի այդ, բանանն ունի էներգետիկ բարձր արժեք, ինչը թույլ է տալիս վերականգնել ուժերը մտավոր և ֆիզիկական երկարատև աշխատանքից հետո, գրում է iqformat.club-ը:

Իսկ ինչպե՞ս ճիշտ ընտրել բանանը, որ այն առավելագույնս օգտակար լինի օրգանիզմի համար:
Բանաններն ունեն կանաչադեղնավուն երանգ, իսկ հասունանում են աստիճանաբար: Վերջիվերջո, դրանց վրա հայտնվում են մուգ բժեր, և դա չի նշանակում, որ բանանը փչացել է:

Հակառակը, որքան մուգ է բանանը, այնքան ավելի շատ է դրանում արտաբջջային սպեցիֆիկ սպիտակուցը՝ ՈՒՆԳ-ն, կամ ուռուցքի նեկրոզի գործոնը: Դա հակաքաղցկեղային նյութ է, որն օգնում է պայքարել օրգանիզմի ախտահարված բջիջների դեմ:

Հետազոտությունները փաստում են, որ շատ հասունացած բանանները պարունակում են ՈՒՆԳ, որը խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճին և կանխում դրանց տարածումը:

Բացի այդ, նշված սպիտակուցն ամրացնում է իմունային համակարգը:

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ որքան շատ է հասունանում բանանը, այնքան շատ բջջանյութ, C վիտամին, B խմբի վիտամին, կալիում և հակաօքսիդանտներ է պարունակում:

Բայց կանաչադեղնագույն բանանները նույնպես պետք են: Դրանցում քիչ է շաքարը, ուստի դրանք ցուցված են շաքարախտով հիվանդներին: Բացի այդ, պարունակում են պրոբիոտիկ բակտերիաներ: -0-