431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ucom-ը նշել է ՀՀ-ում ինտերնետ կապի խափանման պատճառները և հայտնել կապի վերականգնման ժամկետները

21:04
22 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ucom-ը նշել է ՀՀ-ում ինտերնետ կապի խափանման պատճառները և նշել կապի վերականգնման ժամկետները: Այս մասին հայտնում է Ucom-ի մամուլի ծառայությունը: 

 «Այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից»,- նշում են Ucom-ի մամուլի ծառայությունից:

 Վրաստանի մասնագետները հայտնում են, որ մայր կապուղին կվերականգնվի 23:00 սահմաններում:

Ինչպես նշեցինք, այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

«Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
22 Նոյեմբերի 2023
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը