+7
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը հայտնել է, թե ինչպիսին պետք է լինի բժշկական դիմակը, որպեսզի պաշտպանի կորոնավիրուսից

17:51
19 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանելիս անհրաժեշտ է օգտագործել համապատասխան որակի և ձևի բժշկական դիմակներ, ինչպես նաև խստորեն հետևել դրանց օգտագործման ցուցումներին, ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դիմակների նպատակն է փռշտոցի կամ հազի ժամանակ վարակից պաշտպանլելը, որը փոխանցվում է օդային կաթիլներով: Սովորական դիմակները չեն կարող պաշտպանել կորոնավիրուսից այն պատճառով, որ դրա գործվածքը չի կարող սահմանափակել կորոնավիրուսային մոլեկուլների տարածումը` հաշվի առնելով դրանց փոքր չափսերը », - ասաց նա հինգշաբթի, Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թորոսյանը հիշեցրել է, որ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ , քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների և այլ միկրոօրգանիզմների համար:

«Կամ անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ և պատշաճ դիմակներ, կամ դրանք ընդհանրապես չհագնել: Իմաստ չկա դիմակով փողոցով քայլելու մեջ, առաավել ևս, փակ տարածութունում, եթե այն չի կարող պաշտպանել», - ասել է նա:

Նրա խոսքով, կորոնավիրուսից պաշտպանվելու համար առավել հարմար են N95 կամ FFP3 պաշտպանության աստիճանի դիմակներ, որոնք պետք է կրել փակ տարածքում, որպեսզի դրանք դեմքին ամբողջությամբ կպչեն:

«Ըստ այդմ, երկրում դիմակների շուրջ ծագած խառնաշփոթը չի կարելի տեղին համարել: Ավելին, բժիշկներին կամ հիվանդներին անհրաժեշտ են մասնագիտացված դիմակներ: Մենք սպասում ենք 3 մլն խմբաքանակ, իսկ ներկայումս երկրում կան մոտ 1 մլն այդպիսի դիմակներ։

Ինչ վերաբերում է կանխարգելիչ նպատակներով ախտահանող միջոցների, ինչպիսիք են ժավելը կամ յոդը, նախարարը շեշտեց, որ դրանք կարող են վնասել մաշկը և չեն հանդիսանում կանխարգելիչ միջոց կորոնավիրուսների դեմ:

Ընդհանուր առմամբ, մարտի 19-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 122 դեպք: Վարակվածների մեծ մասը (այդ թվում ՝ մեկ դպրոցահասակ) Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր վարակված մարդու հետ շփվելուց հետո վարակվել են Երևանի արտադրամասերից մեկում:-0-

Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Վարակվածների թվում կան Իրանից և Իտալիայից Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից այցելու: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց