Սուրճը կօգնի նվազեցնել քաշը

05.07.2019, 18:37
Գիտնականները բացահայտել են սուրճի ևս մեկ օգտակար հատկություն` նշելով, որ այն կարող է նպաստել քաշի կորստին։
Սուրճը կօգնի նվազեցնել քաշը

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սուրճը հաճախ անվանում են օգտակար ըմպելիք` ընդգծելով, որ նրա օգտակար հատկությունները գերազանցում են հնարավոր վնասը։

Նոթինհեմի համալսարանի գիտնականները բացահայտել են սուրճի ևս մեկ օգտակար հատկություն` նշելով, որ այն կարող է նպաստել քաշի կորստին, գրում է med.vesti.ru–ն։

Հայտնի է, որ մեր օրգանիզմում կա սպիտակ ճարպ և գորշ ճարպ։ Սպիտակ ճարպի կուտակումը հանգեցնում է ճարպակալման, իսկ գորշ ճարպի բավարար քանակը նպաստում է էներգիայի ազատման կալորիաներն այրելու համար։

Загружается новость ... "Лево"

Բրիտանացի գիտնականներն անցկացրել են մի շարք լաբորատոր հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ կոֆեինը կարող է խթանել գորշ ճարպի կուտակումը։

Գիտնականները կարողացել են պարզել այն կոնկրետ չափաբաժինը, որն ապահովում է նման արդյունք։

Նրանք անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է 9 կամավոր։ Վերջիններս խմել են մեկ բաժակ սուրճ։ Գիտափորձի ընթացքում գիտնականները նկատել են պարանոցի շրջանում գտնվող գորշ ճարպի ակտիվացման ավելացում, ինչը վկայում է այն մասին, որ կալորիաներն այրելու պրոցեսն իսկապես սկսվել է։

Գիտնականները նախատեսում են պարզել` արդյոք միայն կոֆեի՞նն է պատասխանատու նման ռեակցիայի համար, թե ՞այս գործում իրենց ազդեցությունն ունեն նաև սուրճի մյուս բաղադրիչները։–0–