Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը

19.05.2019, 18:23
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի պակասը դեռահասների մոտ կարող է հանգեցնել ալկոհոլային կախվածության։

Загружается новость ... "Лево"

Lenta.ru–ի հաղորդմամբ, այս մասին նշվում է MedicalXpress կայքում։

Ուսումնասիրությանը մասնակցել են 42 երիտասարդներ, որոնք նշել են, որ նախորդ ամսվա ընթացքում օգտագործել են մեծ քանակի սպիրտային խմիչք։ Կամավորներին առաջարկել են մեկ շաբաթվա ընթացքում հետևել քնի որակին և օգտագործվող ալկոհոլի ծավալներին։ 

Բացահայտվել է, որ քնի կարճ տևողության և վաղ արթնանալու ցուցանիշներով հնարավոր է բարձր ճշգրտությամբ կանխատեսել հետագայում ընդունած ալկոհոլի քանակը։ Միաժամանակ, մեծ քանակի սպիրտային խմիչք օգտագործող կամավորներն ավելի ուշ են պառկել քնելու և ուշ արթնացել։ 

2017 թ.–ի գարնանը Journal of the American Heart Association ամսագրում հրապարակվել է ամերիկացի մասնագետների հոդվածը։ Նրանք պարզել են, որ կանոնավոր կերպով քնի պակասը էապես բարձրացնում է գլխուղեղի կաթվածից մահանալու հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սիրտ–անոթային խնդիրներ և շաքարային դիաբետ։–0–