5 հիվանդություններ, որոնք «վախենում են» սուրճից

06.01.2022, 20:15
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը
5 հիվանդություններ, որոնք «վախենում են» սուրճից
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:

Gallup-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակ բնակչության 60 տոկոսն օրական միջինը մեկ գավաթ սուրճ է խմում:

Ավելին, քառորդ մասը խոստովանում է, որ դա կախվածություն է: Սուրճի սիրահարների այսպիսի թիվը զարմանալի չէ, այլ զարմանալին այն է, թե որքան օգտակար այն կարող է լինել մեր առողջության համար:

Եվ այսպես, women-page.ru-ն ներկայացնում է այն 5 հիվանդությունները, որոնք վախենում են սուրճից:

1. Լյարդի ցիռոզ

Բնականաբար, պետք չէ սուրճը դիտարկել որպես լյարդի ցիռոզի բուժման միջոց: Պետք չէ հույս ունենալ, որ այն կկանխարգելի օրգանիզմի թունավորումը: Բայց այն կարող է դրական ազդել լյարդի վրա և կանխել այդ հիվանդության զարգացումը:

Եթե հավատանք CNN-ին, ապա «օրական 2 գավաթ հավելյալ սուրճը կարող է 44%-ով նվազեցնել լյարդի ցիռոզի զարգացումը»:

2. 2-րդ տեսակի շաքարախտ

Շաքարախտը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել մասնագետների օգնությամբ: Այնուամենայնիվ, սուրճը կարող է դառնալ երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելման տարբերակ:

«Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հատկապես շատ սուրճ խմող մարդկանց մոտ շաքարախտի զարգացման ռիսկն ավելի ցածր է, քանի մյուսների մոտ», — գրում է WebMD-ը:

3. Սրտի հիվանդություններ

Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, և երբ խոսքը սրտի առողջության մասին է, դուք բոլորս պետք է լսեք բժիշկի ցուցումները: Այնուամենայնիվ, սուրճն իրականում կարող է օգտակար լինել սրտի հիվանդության ժամանակ:

Այնպես որ, եթե մտահոգված եք սրտի առողջությամբ, ապա շտապեք ևս մեկ գավաթ սուրճ խմել:

4. Քաղցկեղ

Թեև ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի գիտնականները հայտարարում են.

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սննդամթերքներ, օրինակ, սուրճը, կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում»:

5. Փարկինսոնի հիվանդություն և Ալցհայմերի հիվանդություն

Բացի ուղեղի նորմալ ակտիվության պահպանումից, սուրճը կարող է նաև օգտակար լինել Ալցհայմերի հիվանդության և Փարկինսոնի հիվանդության դեմ պայքարում:

«Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական երեք գավաթ սուրճը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդության զարգացումը տարեցների մոտ», — պատմում է CBS News-ը:–0–