610.71
7.03
513.29
+36
Եղանակը Երևանում
Հայ

Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար

17:59
21 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր համար, բայց մեկ ընդհանուր բան կա: Քչերն են կարծում, որ երջանկության և լավ տրամադրության համար ճիշտ սնվել է պետք: Պետք է, որ մեր օրգանիզմը ստանա ուրախության համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

Օրինակ, շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը:

Նախևառաջ, պետք է անփոխարինելի տրիպտոֆան ամինաթթուն, որը կարող ենք ստանալ միայն սննդի հետ:

Տրիպտոֆանի բազմաստիճան սինթեզի ընթացքում էլ առաջանում է սերոտոնինը: Երջանկության հորմոնի հաջող արտադրման համար պետք են նաև օգնող տարրեր՝ ածխաջրեր, B խմբի վիտամիններ, մագնիում և ցինկ: Եթե այդ բոլոր տարրերն օրգանիզմում չկան, ապա տրիպտոֆանը չի հասնում ուղեղին, և սերոտոնինի սինթեզ չի կատարվում: Այդ պատճառով պետք է ուտել հատիկեղեն, հատկապես՝ վարսակաձավար:

Լավ տրամադրության սննդակարգում կարևոր են նաև մրգերն ու բանջարեղենը: Ավելի լավ՝ վառ գույն ունցեղողները (սմբուկ, ցուքինի, բուլղարական տաքդեղ, բազուկ, գազար, նարինջ): Անպայման ուշադրություն դարձրեք B խմբի վիտամիններին՝ В1-ը գարեջրասնկերում է, դարչնագույն բրնձում, ցորենի սաղմերում և սոյայում: В3-ի աղբյուր են՝ ձուկը, հավկիթը, հատիկեղենը և թռչնամիսը, В6-ինը՝ հնդկաձավարը, ծովամթերքը: Եվ վերջապես В12-ով հարուստ են՝ ձուկն ու կաթնամթերքը:

AIF-ը ներկայացնում է սերոտոնինի արտադրմանը նպաստող մթերքները.

Յուղոտ ձուկ

еда, рыба

Շատ օգտակար մթերք է, քանի որ հարուստ է ամբողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ Օմեգա-3 ճարպաթթուներով: Ձուկը պարունակում է նաև տրիպտոֆան և D վիտամին, ինչպես նաև իմունիտետ և տրամադրություն բարձրացնող B6 վիտամին: 

Շոկոլադ

шоколад

Պատահական չէ, որ աշնանն ամենանախընտրելի ըմպելիքներից մեկը կակաոն է, որովհետև կակաոյի հատիկներում մեծ չափաքանակի տրիպտոֆան է պարունակվում: Դրանցում կա նաև կոֆեին, որն օգնում է ձմեռային քնկոտությունից արթնանալուն և առույգ լինելուն:

Վառ գունավորում ունեցող միրգ ու բանջարեղեն

баклажаны, огурцы, овощи

Դդում, նարինջ, մանդարին, բուլղարական տաքդեղ, գազար և բազուկ՝ վառ գունավորում ունեցող բոլոր մրգերն ու բանջարեղենն ընդունակ են լավ տրամադրություն հաղորդել: Չէ՞ որ դրանցում ռեկորդային քանակի վիտամիններ կան: Օրինակ, ցիտրուսայինները հարուստ են C վիտամինով, որը պետք է օրգանիզմին կենդանական սպիտակուցների ամինաթթուները վերամշակելու և սերոտոնինի վերածելու համար: 

Պանիր 

сыр

Պանրում շատ են А և Е վիտամինները, ինչպես նաև ճարպաթթուները, որոնք բնական հակադեպրեսանտներ են ըստ էության: Պանիրը պարունակում է նաև սթրեսը պակասեցնող և զայրույթը նվազեցնող տրիպտոֆանը: Հենց տրիպտոֆանի շնորհիվ էլ պանիրն օգնում է լավ քնել, գիտնականները խորհուրդ են տալիս նաև գիշերը մի կտոր պանիր ուտել, բայց պետք է հիշել նաև, որ այն բավականին կալորիական է: Այդ իսկ պատճառով կտորը պետք է շատ փոքրիկ լինի:

Բանան

бананы

Բանանները պարունակում են հարման ալկալոիդ, որն ուրախության զգացում է առաջացնում: Այդ պտուղը հարուստ է նաև B6 վիտամինով, որն օգնում է սերոտոնինի արտադրմանը:

Հավկիթ 

яйца

Հավկիթները պարունակում են անփոխարինելի ճարպաթթուներ և А, Е, D վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ տրիպտոֆան, ինչպես նաև B խմբի վիտամիններ:

Ընկուզեղեն

миндаль

Նուշը պարունակում է հանգստացնող ազդեցություն և սթրեսի հորմոնի մակարդակը նվազեցնող E վիտամին: Իսկ պիստակը հարստացնում է մեզ մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք պատասխանատու են դրական էմոցիաների համար: Դրանք նաև իջեցնում են զարկերակային ճնշումը, օգնում խուսափել ադրենալինի ավելցուկից և մեղմում են սթրեսը:

Լոբի

красная фасоль, лоби

Լոբու գլխավոր հարստությունը մագնիումն է, որը թուլացնում է մկանները, հետևաբար՝ հանգստացնում է: Հանգիստ վիճակում նյարդային համակարգն ավտոմատ հանդարտվում է: Մագնիումն օգնում է նաև կարգավորել կորտիզոլի մակարդակը՝ նպաստելով սթրեսի մեղմմանը և հանգիստ տրամադրությանը: -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Հունիսի 2021
Որքան ջուր է պետք խմել օրվա ընթացքում
Որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամեն օր և ինչպե՞ս հաշվարկել սեփական անհրաժեշտ նորման
13:36
21 Հունիսի 2021
Նշվել են «Սպուտնիկ V»–ով պատվաստվելու հակացուցումները
Նշվել են «Սպուտնիկ V»–ով պատվաստվելու հակացուցումները
10:49
18 Հունիսի 2021
Դիետոլոգները նշել են, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ և լիարժեք նախաճաշը
Դիետոլոգները նշել են, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ և լիարժեք նախաճաշը
19:37
17 Հունիսի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ
18:11
17 Հունիսի 2021
Ինչի հետ չարժե թեյ խմել. պարզաբանում է դիետոլոգը
Ինչի հետ չարժե թեյ խմել. պարզաբանում է դիետոլոգը
17:25
17 Հունիսի 2021
Մեղրն ու կաթը կարող են վտանգավոր լինել մրսածության ժամանակ
Բժիշկները նշում են, որ մեղրն ու կաթը կարող են վտանգավոր լինել մրսածության ժամանակ
18:37
16 Հունիսի 2021
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
17:37
16 Հունիսի 2021
Հայտնի է գարեջրի օգտագործման նոր վտանգը
Հայտնի է գարեջրի օգտագործման նոր վտանգը
18:50
15 Հունիսի 2021
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
17:37
15 Հունիսի 2021
Եղունգները կարող են «պատմել» մարդու հիվանդությունների մասին
Մարդու հիվանդությունները հնարավոր է պարզել եղունգների գույնի միջոցով
10:06
15 Հունիսի 2021
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես մազաթափության միջոց
Գիտափորձերին մասնակցել են ինչպես կենդանիներ, այնպես էլ մարդիկ
17:37
14 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր միայն նախաճաշ ուտելու դեպքում
Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր միայն նախաճաշ ուտելու դեպքում