417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Երեք ըմպելիք, որոնք «այրում են» մարմնի ճարպը

17:37
01 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավելորդ քաշից ազատվելու համար ոմանք նախընտրում են հետևել երկարատև դիետաների, ոմանք` այցելել մարզասրահ։ Սակայն, ինչպես խորհուրդ են տալիս Դիետոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները, ամեն դեպքում, հարկավոր է օգտագործել ճարպն «այրող» մթերքներ, առաջին հերթին` հյութեր, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

1. Կանաչ թեյ

зеленый чай.jpg

Կան բազմաթիվ հաստատված հետազոտություններ այն մասին, որ կանաչ թեյն ունի իսկապես հրաշագործ հատկություններ։ Այն արագացնում է նյութափոխականությունն ու օգնում պայքարել ավելորդ քաշի դեմ։ Կանաչ թեյն ունի հակականցերոգեն հատկություն և կանխարգելում է սրտային հիվանդությունները։ Մերիլենդի համալսարանի Բժշկական կենտրոնի փորձագետները կանաչ թեյում հայտնաբերել են նյութ` էպիգալլոկատեխին գալլատ, որն իրականում ունի հակաքաղցկեղային հատկություն։ Այն ազդում է ուռուցքի աճի վրա որոշակի մոլեկուլների վրա ներգործելու շնորհիվ, որոնք արգելակում են չարորակ բջիջների բազմացումը։ Գիտնականները վերլուծել են ուռուցքաբանության ոլորտի տվյալներն այն երկրներում, որտեղ մարդիկ ավանդաբար օգտագործում են մեծ քանակությամբ կանաչ թեյ։ Ճապոնիայում և Թայվանում, եվրոպական երկրների համեմատ, թոքերի քաղցկեղի հիվանդացության տոկոսը 15–20 տոկոսով ավելի ցածր է անգամ ծխող մարդկանց շրջանում։

Գիտնականններն ապացուցել են, որ կանաչ թեյի էպիգալկատեխիններն օգնում են նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման ռիսկը, պակասեցնել ավելորդ քաշը, երկարացնել մաշկի երիտասարդ տեսքն ու ամրապնդել իմունիտետը։ Թեյը պարունակում է մեծ թվով կոֆեին, որը 15 տոկոսով արագացնում է նյութափոխանակության գործընթացը։ Կանաչ թեյը հարկավոր է խմել օրվա ընթացքում։ Երեկոյան խմած կանաչ թեյը կարող է հանգեցնել քնի խանգարման և նյարդային գրգռվածության։ Օրվա ընթացքում պետք է խմել 3–4 բաժակ կանաչ թեյ։

Թարմ եփած կանաչ թեյի 100 գրամի կալորիականությունը 3–5 կիլոկալորիա է։

2. Թուրինջի հյութ

грейпфрутовый сок

Հյութի կալորիականությունը ցածր է, վիտամինների քանակությունը` բարձր, հագեցածության զգացումը պահպանվում է երկար ժամանակ։ Ցիտրուսային մրգերը շատ լավ «այրում են» ճարպը, օրգանիզմն ապահովում են մեծ քանակությամբ С վիտամինով և էներգիա են հաղորդում։ Գրեյպֆրուտի հյութն ունի նաև միզամուղ հատկություն, ինչն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը։ Հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում ուտելուց առաջ օգտագործել ¼ բաժակ գրեյպֆրուտի հյութ։ Գրեյպֆրուտը նաև պարունակում է բրոմելին տեսակի նյութ, որն ուժեղացնում է լիպիդային փոխանակումը, այսինքն` օգնում է «այրել» ճարպը։

Սակայն ավելի լատ է ուտել միայն գրեյպֆրուտի միջուկը` հեռացնելով մասնիկների միջև գտնվող «միջնապատը», որը պարունակում է քայքայող նյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել ստամոքսի վրա։ Անհրաժեշտ է ամեն օր խմել 200–250 գրամ գրեյպֆրուտի հյութ կամ ուտել մեկ գրեյպֆրուտ։

100 գրամ գրեյպֆրուտի հյութի կալորիականությունը 33–36 կիլոկալորիա է։

3. Կոկոսի հյութ

кокосовое молоко

Բուսական յուղերն օգտակար են և պարտադիր մսից հրաժարվելու դեպքում։ Այդ պատճառով կոկոսի հյութը, որը բուսական յուղերի հարուստ աղբյուր է, կարող է դառնալ լիանալի որոշում, եթե դուք հետևում եք դիետայի և օգտագործում ենք քիչ քանակությամբ մսեղեն։ Կոկոսի հյութը նաև համեղ աղանդեր է, որով կարելի է փոխարինել վնասակար քաղցրավենիքները։ Սակայն հիշեք, որ օգտակար է միայն թարմ հյութը, տարատեսակ էքստրակտներն ու փոխարինող նյութերն ավելի շատ վնաս կհասցնեն։ Անհրաժեշտ է օրվա ընթացքում օգտագործել է մինչև 100 գրամ կոկոսի հյութ։

100 գրամ կոկոսի հյութի կալորիականությունը 152 կիլոկալորիա է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով