Չհիվանդանալ գարնանը. 6 խորհուրդներ, որոնք կօգնեն պաշտպանել իմունիտետը

08.03.2020, 20:15
Գարնանն արդեն բավականին տաք է, բայց հենց այդ ժամանակ է, որ շատ հեշտությամբ կարելի է մրսել: Ի՞նչ անել գարնանը չհիվանդանալու համար
Չհիվանդանալ գարնանը. 6 խորհուրդներ, որոնք կօգնեն պաշտպանել իմունիտետը
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գարնանն արդեն բավականին տաք է, բայց հենց այդ ժամանակ է, որ շատ հեշտությամբ կարելի է մրսել: Ի՞նչ անել գարնանը չհիվանդանալու համար: Այս հարցին պատասխանում է likeni.info-ն:

Բարձրացրեք իմունիտետը

Կարելի է գնել վիտամինների հատուկ գարնանային տեսականի կամ սննդի մեջ շեշտը դնել մրգերի, բանջարեղենի, վիտամինային թեյերի վրա` կոճապղպեղով, կիտրոնով, չիչխանով և այլն:

Ավելի հաճախ խոնավ մաքրության օրեր հայտարարեք

Այս ժամանակահատվածում օրգանիզմը զգայուն է, այնպես որ սկսեք ավելի հաճախ օդափոխել սենյակները, մաքրել փոշին և հատակը:

Загружается новость ... "Лево"

Ավելի հաճախ զբոսնեք

Ջերմացումը հիանալի ժամանակ է զբոսանքներ կազմակերպելու համար: Ինչպես հայտնի է, օրերով տանը նստողներն ավելի հակված են մրսածության առաջին իսկ քամու ժամանակ: Նույնիսկ եթե աշխատում եք տանը` դուրս եկեք սենյակից մոտակա այգի և վերադարձեք:

Մի շտապեք թաքցնել տաք հագուստը

Սա ամենատարածված սխալն է, որի պատճառով շատերը հիվանդանում են գարնանը: Նույնիսկ եթե դրսում արդեն տաքացել է, քամին կարող է սառը լինել, իսկ ստվերում` շատ ցուրտ: Բացի այդ, այս սեզոնին ցերեկվա և երեկոյան ջերմաստիճանը խիստ տարբեր է լինում, այնպես որ, թեթև մի վերին հագուստ հագնելով ցերեկը, կարող եք երեկոյան վերադառնալիս սառել: Դրանից խուսափելու համար վերցրեք թեթև շարֆ կամ տաք շապիկ, որը կպաշտպանի քամուց:

Օգտագործեք քթի հատուկ քսուք

Եթե աշխատավայրում կամ տանն ինչ-որ մեկը մրսած է, հիշեք, որ գարնանը մեծ է վարակվելու հավանականությունը: Օգտագործեք վիրուսից պաշտպանող քթի հատուկ քսուք: Դիմակը նույնպես չի խանգարի, հատկապես աշխատավայրում:

Մի հետաձգեք բուժումը

Եթե զգում եք, որ սկսում եք հիվանդանալ, մի անտեսեք առաջին ախտանիշները: Կոկորդի ցավի կամ հարբուխի դեպքում միանգամից արձագանքեք: Բարձրացրեք իմունիտետը ժողովրդական մեթոդներով և դեղորայքով:-0-