Անահիտ Սիմոնյանը՝ կյանքը փոխելու, 10–ամյա որդու և իր բաց հագուստների մասին (ՖՈՏՈ)

23.08.2021, 18:25
«Ինձ հազվադեպ կարելի է հանդիպել գիշերային փարթիներին, ակումբներում և բարերում»․ Անահիտ Սիմոնյանը՝ կյանքը փոխելու, 10–ամյա որդու և իր բաց հագուստների մասին.ՖՈՏՈ
Անահիտ Սիմոնյանը՝ կյանքը փոխելու, 10–ամյա որդու և իր բաց հագուստների մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ, այս օրերին հանգստանում է Հունաստանում:

Նա Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և նշել, որ տղա երեխայի մայրիկ լինելը շատ պատասխանատու է։

Երգչուհին գրել է, որ վերջերս իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ աստիճանաբար սկսում է փոխվել հանուն իր որդու: Քանի որ ամեն տարի նա ավելի է մեծանում և նրա հետ մեծանում է իր պատասխանատվությունն ամեն ինչի՝ իր վարքագծի, քայլերի, շրջապատի համար:

«Ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ եմ դադարել շփվել այս կամ այն մարդու հետ, ձեզ այստեղ կպատասխանեմ՝ իմ հեղինակությունը չփչացնելու համար, որովհետև ես տղայի մայր եմ։ Ինձ հազվադեպ կարելի է հանդիպել գիշերային փարթիներին, ակումբներում և բարերում՝ չնայած նախկինում ես շատ էի սիրում նման բաներ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես տղայի մայրիկ եմ, և իմ տղան արդեն մեծ է»,– գրել է նա։

Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է նաև իր հագուկապին և նշել, որ ինքը սիրում է կարճ շորտեր, կիսաշրջազգեստներ հագնել, սակայն դա ոչինչ չի նշանակում։

Երգչուհու խոսքով՝ բազմաթիվ դեպքեր գիտի, երբ աղջիկները, հագնելով երկար և փակ զգեստներ, վարում են անբարո կյանք։

«Ես հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ այսպես հագնվել, որովհետև 50 տարեկանում չեմ կարողանա,– գրել է երգչուհին:

Անահիտն անդրադարձել է նաև իրեն քննադատող  հրապարակումներին՝ շեշտելով, որ իր 10–ամյա որդին ևս կարդում է դրանք, ինքն էլ սրտնեղում է, քանի որ դրանք կարող են անդրադառնալ որդու վրա։–0–