571.59
6.46
484.4
+29
Եղանակը Երևանում
Հայ

5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից

21:25
17 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:

Gallup-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակ բնակչության 60 տոկոսն օրական միջինը մեկ գավաթ սուրճ է խմում:

Ավելին, քառորդ մասը խոստովանում է, որ դա կախվածություն է: Սուրճի սիրահարների այսպիսի թիվը զարմանալի չէ, այլ զարմանալին այն է, թե որքան օգտակար այն կարող է լինել մեր առողջության համար:

Եվ այսպես, women-page.ru-ն ներկայացնում է այն 5 հիվանդությունները, որոնք վախենում են սուրճից:

 1. Լյարդի ցիռոզ

Բնականաբար, պետք չէ սուրճը դիտարկել որպես լյարդի ցիռոզի բուժման միջոց: Պետք չէ հույս ունենալ, որ այն կկանխարգելի օրգանիզմի թունավորումը: Բայց այն կարող է դրական ազդել լյարդի վրա և կանխել այդ հիվանդության զարգացումը:

Եթե հավատանք CNN-ին, ապա «օրական 2 գավաթ հավելյալ սուրճը կարող է 44%-ով նվազեցնել լյարդի ցիռոզի զարգացումը»:

2. 2-րդ տեսակի շաքարախտ

Շաքարախտը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել մասնագետների օգնությամբ: Այնուամենայնիվ, սուրճը կարող է դառնալ երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելման տարբերակ:

«Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հատկապես շատ սուրճ խմող մարդկանց մոտ շաքարախտի զարգացման ռիսկն ավելի ցածր է, քանի մյուսների մոտ», — գրում է WebMD-ը:

Загружается новость ... "Лево"

3. Սրտի հիվանդություններ

Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, և երբ խոսքը սրտի առողջության մասին է, դուք բոլորս պետք է լսեք բժիշկի ցուցումները: Այնուամենայնիվ, սուրճն իրականում կարող է օգտակար լինել սրտի հիվանդության ժամանակ:

Այնպես որ, եթե մտահոգված եք սրտի առողջությամբ, ապա շտապեք ևս մեկ գավաթ սուրճ խմել:

4. Քաղցկեղ

Թեև ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի գիտնականները հայտարարում են.

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սննդամթերքներ, օրինակ, սուրճը, կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում»:

5. Փարկինսոնի հիվանդություն և Ալցհայմերի հիվանդություն

Բացի ուղեղի նորմալ ակտիվության պահպանումից, սուրճը կարող է նաև օգտակար լինել Ալցհայմերի հիվանդության և Փարկինսոնի հիվանդության դեմ պայքարում:

«Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական երեք գավաթ սուրճը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդության զարգացումը տարեցների մոտ», — պատմում է CBS News-ը: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
18 Սեպտեմբերի 2020
Երևանում գարդասիլի պատվաստումից հետո 17-ամյա աղջիկը կուրացել է. ԱՆ-ն մեկնաբանում է
Երևանում գարդասիլի պատվաստումից հետո 17-ամյա աղջիկը կուրացել է. ի՞նչ է կատարվել իրականում
15:10
17 Սեպտեմբերի 2020
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը. ՎԻԴԵՈ
21:25
16 Սեպտեմբերի 2020
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել իր որդուն (ՖՈՏՈ)
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել իր որդուն. ՖՈՏՈ
14:17
16 Սեպտեմբերի 2020
Թեժ աշուն ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին (ՖՈՏՈ)
Թեժ աշուն ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին. ՖՈՏՈ
11:45
16 Սեպտեմբերի 2020
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Ներկայացնում ենք համեղ և օգտակար աշնանային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել
18:35
15 Սեպտեմբերի 2020
Բեռնաթափման օր. ավելորդ քաշից ազատվելու հիանալի միջոց
Բեռնաթափման օրերը շատ օգտակար են օրգանիզմի համար, նրանք օգնում են հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
14:23
15 Սեպտեմբերի 2020
Հայտնի է սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի կարգը
Հայտնի է սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի կարգը
13:20
15 Սեպտեմբերի 2020
Պոպոկը սնունդ չի. ոստիկանը տուգանեց քաղաքացուն դիմակ չկրելու համար (ՎԻԴԵՈ)
Պոպոկը սնունդ չի. ոստիկանը տուգանեց քաղաքացուն դիմակ չկրելու համար. ՎԻԴԵՈ
10:40
15 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
21:55
14 Սեպտեմբերի 2020
41-ամյա կանադուհին ներկել է մազերը և դարձել անճանաչելի (ՖՈՏՈ)
Անհավատալի. 41-ամյա կանադուհին ներկել է մազերը և դարձել անճանաչելի. ՖՈՏՈ
20:56
14 Սեպտեմբերի 2020
«Հավերժ իմ սրտում». Հենրիխ Մխիթարյանը հոր ծննդյան առթիվ մանկության հուզիչ լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
«Հավերժ իմ սրտում». Հենրիխ Մխիթարյանը հոր ծննդյան առթիվ մանկության հուզիչ լուսանկարներ է հրապարակել. ՖՈՏՈ
19:49
13 Սեպտեմբերի 2020
Դեմքի մաշկը երիտասարդացնող և թարմացնող դիմակ
Դեմքի մաշկը երիտասարդացնող և թարմացնող դիմակ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ