Ուկրաինացի սկանդալային լրագրողը համբուրել է Քիմ Քարդաշյանի նստատեղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.09.2016, 12:32
Մոդել Ջիջի Հադիդի վրա կատարած հարձակումից հետո ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը որոշեց երկրար չսպասել և կրկին հիշեցրեց իր մասին:
Ուկրաինացի սկանդալային լրագրողը համբուրել է Քիմ Քարդաշյանի նստատեղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոդել Ջիջի Հադիդի վրա կատարած հարձակումից հետո ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը որոշեց երկրար չսպասել և կրկին հիշեցրեց իր մասին:

Լրագրողի հերթական «զոհը» Քիմ Քարդաշյանն է:

Սկանդալային լրագրողը հանկարծակիի է բերել աստղին Փարիզում։ Քիմը եկել էր Փարիզ` Նորաձևության շաբաթին մասնակցելու: Սեդյուկը մոտեցել է Քիմին և մեկ ակնթարթում համբուրել Քանյե Ուեսթի կնոջ հանրաճանաչ նստատեղը, հաղորդում է Life.ru-ն:

«Ուշ սթափված թիկնապահները հեռացրել են Վիտալիին «թանկարժեք» մարմնից և արգելապատնեշից դուրս բերել: Ֆրանսիական ոստիկանության կողմից Սեդյուկին ձերբակալելու մասին դեռ հայտնի չէ», - նշում է պարբերականը: -0-