Սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով` 7 ամսում

03.08.2017, 13:31
Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է:


Սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով` 7 ամսում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետությունում այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով:

Загружается новость ... "Право"

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել: Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երևանում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների հավաքած սունկն է:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: «Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խորհուրդ է տալիս` չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի սննդում չօգտագործել հում սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում չգնել խառը, չտեսակավորված սունկ»,–նշված է հաղորդագրության մեջ: 

Հաղոդագրության համաձայն, խառը սնկի վաճառքը չի թույլատրվում, այն պետք է տեսակավորված լինի։ «Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:-0-