Օպերացիա «Ամանոր», առաքելությունը` ողջ մնալ

09.01.2017, 15:24
Ամանորյա հրաշքի սպասումից և Նոր տարվա հանդիսավոր դիմավորումից հետո միշտ անխուսափելիորեն սկսվում է աշխատանքային առօրյան։ Եվ այդ անցումը միշտ չէ, որ սահուն և անցավ է լինում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է արժանապատվորեն սկսել տարին և հնարավորինս խուսափել սթրեսից։
Օպերացիա «Ամանոր», առաքելությունը` ողջ մնալ
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա հրաշքի սպասումից և Նոր տարվա հանդիսավոր դիմավորումից հետո միշտ անխուսափելիորեն սկսվում է աշխատանքային առօրյան։ Եվ այդ անցումը միշտ չէ, որ սահուն և անցավ է լինում։

Հոգեբանների խոսքերով, շատ մարդկանց մոտ տոներից հետո նկատվում է դեպրեսիա և սթրես։ Հենց այս օրերին են մարդիկ հաճախ ազատվում աշխատանքից, իսկ ոմանք անգամ փորձում են ինքնասպան լինել։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է արժանապատվորեն սկսել տարին և հնարավորինս խուսափել սթրեսից։

Սկզբից էր բանը...

 - рис.1

Մի՛ դարձեք ինքնամփոփ։ Շրջապատող մարդկանց հետ խոսեք ձեր զգացմունքների մասին։ Դուք, անշուշտ, կհասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան սկզբում թվում էր։ Աստիճանաբար անցեք ծրագրերին և նախաձեռնություններին, ու ինքներդ չեք էլ նկատի, թե ինչպես կյանքը կամաց–կամաց կդառնա գունեղ։

Մեզ կապել է երաժշտությունը...

 - рис.2

Հենց երաժշտությունն է օգնում ազատվել կպչուն մտքերից և սթրեսից: Հատկապես խորհուրդ է տրվում լսել ջազ, որը ոգևորում է և ապագայի հույս տալիս: Համարվում է, որ ջազային երաժշտությունը բուժում է սթրեսից և դեպրեսիայից, օգնում է նոր խթաններ որոնել և կյանքին իմաստ է հաղորդում:

Տոներից, ինչպես գինեմոլությունից, հարկավոր է դուրս գալ աստիճանաբար

 - рис.3

Ամանորյա արձակուրդից հետո մի' փորձեք միանգամից ընկղմվել աշխատանքի մեջ և բոլոր գործերը միանգամից անել: Սկսեք հետամանորյա աշխատանքային շաբաթը գործընկերների և ղեկավարության շնորհավորանքներից, ստուգեք փոստը, զբաղվեք սիրած գործերով:

Սպորտը մեր ամեն ինչն է

 - рис.4

Տոնական օրերին խորհուրդ է տրվում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Եթե դուք ալարում եք նույնիսկ մտածել վազքի կամ մարզումների մասին, ապա զբաղվեք յոգայով կամ լողով: Ֆիզիկական ակտիվության այդ ձևերը ավելի խնայող են, սակայն օրգանիզմը ճիշտ ուղղու վրա են դնում: Միաժամանակ, դուք «այրում» եք այն ավելորդ կալորիաները, որ կուտակել եք տոնական սեղանի շուրջ: Ծայրահեղ դեպքում, ուղղակի փորձեք շատ քայլել մաքուր օդին:

Հարկավոր է ավելի շատ ջուր խմել

 - рис.5

Դիետոլոգները խորհուրդ են տալիս տոներից հետո ավելի շատ խմել, ընդ որում, առաջին հերթին ջուր: Դա շատ պարզ է բացատրվում. հենց ջրի մեծ քանակն է արդյունավետորեն դուրս բերում օրգանիզմից տոքսինները, որոնք կուտակվել են ոգելից խմիչքի և շատ ուտելու հետևաքով: Եթե չեք կարող ուղղակի ջուր խմել, ապա կարելի է օգտագործել ջրով խառնած կիտրոնի հյութ: Թթվային միջավայրը վերականգնելուն նպաստում է հանքային ջուրը և կաթնամթերքը:

Կերեք շատ բանջարեղեն, կլինեք ասես Սոֆի Լորեն

 - рис.6

Առաջինը, ինչ հարկավոր է անել աշխատանքային առօրյային վերադառնալուց առաջ, սառնարանը մաքրելն է և հին ու ժամկետանց մթերքը վերացնելը: Սակայն ոչ մի դեպքում պետք չէ սովին մատնվել, քանի որ դա կդառնա կրկնակի սթրես առանց այդ էլ տանջված օրգանիզմի համար։ Դրա փոխարեն հարկավոր է օգտակար սննդամթերք գնել` միրգ, բանջարեղեն, ոչ ճարպոտ թռչնամիս և ձուկ, կաթնամթերք:

Շնորհավորում ենք անցած տոների կապակցությամբ: -0-