Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել

23.05.2017, 17:10
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի:

Դեպքի առթիվ 2017 թ.–ի մայիսի 15–ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն:

Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: 
Загружается новость ... "Право"

Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:

Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:–0–