Ծխողների թիվը Հայաստանում ծրագրվում է նվազեցնել 3-5%–ով մինչև 2020թ.

03.08.2017, 18:12
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2017-2020թթ. ծխելու դեմ պայքարի հայեցակարգին։
Ծխողների թիվը Հայաստանում ծրագրվում է նվազեցնել 3-5%–ով մինչև 2020թ.
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց 2017-2020թթ. ծխելու դեմ պայքարի հայեցակարգին։

Загружается новость ... "Право"

Ինչպես նշեց Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, հայեցակարգը նախատեսում է ծխախոտի օգտագործման կրճատման և բնակչության առողջության պահպանմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Նրա խոսքով, նախատեսվում է, որ հայեցակարգի իրագործումը կնպաստի ծխախոտի օգտագործման տարեկան 1.5-2–տոկոսանոց կրճատման։

«Նախատեսվում է նաև, որ մինչև 2020 թվականը ծխողների թիվը կկրճատվի մոտ 3-5 տոկոսով»,– ասաց Ալթունյանը։

Նա ավելացրեց, որ հայեցակարգն ունի մի քանի ուղղություն, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններ, հանրային վայրերում ծխելու կանոնների հստակեցում և այլն։

«Մենք պետք է խստացնենք հանրային վայրերում ծխելու թույլտվության հարցը, որ պաշտպանենք չծխող բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից։ Երբ օրենքը մշակվի, և հստակեցվեն դրա ապահովման մեխանիզմները, մենք կկարողանանք հստակ խոսել խստացման նախատեսվող միջոցների մասին»,– ընդգծեց նախարարը։ -0-