Ամփոփված են «Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների արդյունքները

09.02.2016, 18:15
«Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով Հայաստանում վեցերորդ, իսկ Արցախում հինգերորդ անգամ պաշտոնապես անցկացվել է «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը, հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից
Ամփոփված են «Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով Հայաստանում վեցերորդ, իսկ Արցախում հինգերորդ անգամ պաշտոնապես անցկացվել է «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը, հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից

Մրցույթին մասնակցել է Հայաստանի և Արցախի 326 դպրոցների 2-12-րդ դասարանների 8640 աշակերտ:

Ըստ մրցույթի արդյունքների՝ «Ռուսական արջուկի» հաղթողն էԱրզումանյան Վալենտինան (3-րդ դասարան, Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց), ինչպես նաև 371 մրցանակակիր, որոնցից 44-ն արձանագրել է լավագույն արդյունք:

Հաղորդագրության համաձայն, 2015 թ. նոյեմբերի 5-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում արդեն երկրորդ անգամ անցկացվել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը:

Մրցույթին մասնակցել Հայաստանի և Արցախի 1001 դպրոցների 3-12-րդ դասարանների 41606 աշակերտ։

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Անժելա Մաթևոսյանը (4-րդ դասարան, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ):

Բացի հաղթողից՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ։

«Այբ» հիմնադրամի կողմից հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվելու ևս 905 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ:

Այսպիսով՝ ընդհանուր թվով 1213 աշակերտ այս տարի կարժանանա «Մեղու»-ի մրցանակներին:

Փետրվարի 10-16-ը միաժամանակ կկայանան «Ռուսական արջուկ 2015»-ի և «Մեղու 2015»-ի մրցանակաբաշխությունները։ -0-