Աստվածային սկզբի խորհրդանիշ. National Geographic-ը` Արագած լեռան մասին (ՖՈՏՈ)
11.01.2018,
12:27
National Geographic հայտնի հրատարակությունն անդրադարձել է Արագած լեռանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. National Geographic հայտնի հրատարակությունն անդրադարձել է Արագած լեռանը։
Հրատարակության նյութը պատրաստվել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի` Հայաստան կատարած ճամփորդության հիման վրա։ Նյութում նշվում է, որ Արագածն աստվածային սկզբի, գիտության և կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է։
«Աներևակայելի ուժ ունեցող լեռը համախմբում է տարբեր մարդկանց։ Արագածի փեշերին սկիզբ առնող լեգենդները հասնում են այն մարդկանց սրտին ու մտքին, որոնց համար այդ լեռը, կարծես, տուն լինի», – գրում է հրատարակությունը։
Հոդվածում նաև նշվում է, որ Արագած լեռը լույսի մշտական աստվածային աղբյուր է և պաշտպանում է Հայաստանը։ Նշվում է, որ Գրիգոր Լուսավորիչը, ով IV դարում կարևոր դեր է խաղացել երկրի` հեթանոսությունից քրիստոնեությանն անցնելու փուլում, լեռան փեշերին իր աղոթքների ժամանակ պարուրվել է լեռան սրբազան լույսով` ի նշան հավիտենական մաքրության և նախախնամության։

Նշվում է, որ Արագածում կլիմայական փոփոխություններ են սպասվում. լեռան սառցադաշտերը դանդաղ հալչում են։–0–

Загружается новость ... "Лево"