ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առցանց գրանցման միջոցով Երևանի դպրոցներում գրանվել են արդեն 9321 առաջին դասարանցիներ: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
2019 թ.-ի մայիսի 15-ից Երևանի բնակիչները կարող են առաջին դասարաններ գրանցել իրենց երեխաներին միայն հատուկ կայքի միջոցով:
Загружается новость ... "Лево"
«Նախօրեին մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման համակարգը, որը ներդրվել է Երևանում որպես պիլոտային ծրագիր: Այս տարի սպասվում է, որ 2019-2020 ուսումնական տարում Երևանի դպրոցների առաջին դասարաններ կգնա գրեթե 13 հազար երեխա, դպրոցներում առկա տեղերի թիվը հասնում է 14 հազարի», - ասաց Անափիոսյանը:
Փոխնախարարը նշեց, որ խնդիրներ են արձանագրվել մոտ 100 առաջին դասարանցիների գրանցման դեպքում: Դա պայմանավորված է նրանով, որ նախօրեին առավոտվա ժամը 9:10-ից մինչև 9:15 համակարգը ծանրաբեռնված էր 217 հազար միաժամանակ գործողությունների պատճառով:
«Տեխնիկական խնդիրներն արագ լուծվել են: 9:25-ից սկսած համակարգը սկսել էր աշխատել բնականոն հունով: Այդպես, մեր մոտ հիմա գրանցված է գրեթե 75-80% առաջին դասարանցիներ», - ասաց Անափիոսյանը:-0-