Մայր Աթոռում չեն բացառում, որ Էրդողանին հասցեագրված արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը գրվել է ճնշման ներքո
08.06.2016,
19:18
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Վահրամ քահանա Մելիքյանը չի բացառում, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ճնշման տակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հասցեագրված նամակը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Վահրամ քահանա Մելիքյանը չի բացառում, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ճնշման տակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հասցեագրված նամակը։
Նամակը վերաբերում է հունիսի 2–ին ԳԴՀ–ի խորհրդարանի ընդունած` Հայոց ցեղասպանության բանաձևին։ Աթեշյանն իր նամակում անընդունելի է համարել այն փաստը, որ ԳԴՀ խորհրդարանն իրավաբանական պատասխանատվություն է ստանձնել։ Նա հայտարարել է, որ «այս որոշումը ժողովրդի մեջ հարուցել է խորը ափսոսանք»։
Վահրամ քահանա Մելիքյանը հիշեցրել է, որ Թուրքիայում հայերն ապրում են վախի մթնոլորտում ինչպես իշխանության, այնպես էլ ազգայնականների առաջ, իսկ Ցեղասպանության խնդիրը շատ նուրբ է։
«Բացառված չէ, որ այդ նամակի նպատակը եղել է Թուրքիայի հայ համայնքի ֆիզիկական անվտանգության ապահովումը», – նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը։ –0–