Լևոն Արոնյանը կնոջ հետ մոլորվել էր Իրանի լեռներում

18.10.2016, 21:45
Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոիլին, գրեթե մոլորվել են հարևան Իրանի Դամավանդ լեռը բարձրանալիս:
Լևոն Արոնյանը կնոջ հետ մոլորվել էր Իրանի լեռներում
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոիլին, գրեթե մոլորվել են հարևան Իրանի Դամավանդ լեռը բարձրանալիս, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պարբերականի տեղեկություններով` նախորդ շաբաթ Լևոնը և Արիանան գնացել են Իրանի Հանրապետություն` բարձրանալու Դամավանդ լեռը: Սակայն նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել, և նրանց հետ կապը կորել է:

Պարբերականի տեղեկություններով` շաբաթ օրվանից նրանց մասին որևէ մեկը տեղեկություն չուներ:

Ավելի ուշ թերթին հաջողվել է կապ հաստատել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցել է, որ Արոնյանն ու նրա կինն արդեն գտնվել են:

«Նրանք իջել են սարերից, այժմ անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-