Քարդաշյանը դատի կտա ուկրաինացի լրագրողին իր նստատեղը համբուրելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29.09.2016,
14:30
Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով հայտնի է հանրաճանաչ մարդկանց վրա իր սկանդալային հարձակումներով, կարող է պատժվել էպոտաժային պահվածքի համար:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով հայտնի է հանրաճանաչ մարդկանց վրա իր սկանդալային հարձակումներով, կարող է պատժվել էպոտաժային պահվածքի համար:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է դիմել Փարիզի ոստիկանություն և դատի տալ Սեդյուկին, ով Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում փորձել է համբուրել նրա նստատեղը, հաղորդում է TMZ–ը:
Այս միջադեպի տեսանյութը և լուսանկարը շատ արագ հայտնվել են համացանցում և ԶԼՄ-ներում, հաղորդում է vesti.ru-ն:
Որոշ տվյալներով, Քանյե Ուեսթի կինը մտադիր է հայց ներկայացնել և պահանջել հրաման հրապարակել, որը կարգելի ուկրաինացի լրագրողին մոտենալ Քարդաշյանին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սեդյուկը փորձում է հարձակվել Քարդաշյանի վրա։ 2014 թ.-ին լրագրողն ամբոխի միջից հանկարծակի հարձակվում է աստղի վրա, փորձում բռնել մազերից և գետնին տապալել: Թիկնապահները հեռացնում են լրագրողին և հանձնում ոստիկաններին:
Հերթական միջադեպից հետո Քարդաշյանը որոշել է իրավական մակարդակում հակահարված տալ ուկրաինացի լրագրողին: Քիմը կարծում է, որ Սեդյուկը կանգ չի առնի, մինչ չպատժվի իր վարքի համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սեդյուկը հայտնի է նրանով, որ փորձել է մտնել դերասանուհի Ամերիկա Ֆեռերայի կիսաշրջազգեստի տակ, գլուխը դնել Լեոնարդո ԴիԿապրիայի ոտքերի արանքը և հարվածել Բրեդ Փիթի դեմքին: -0-