529.69
7.45
476.43
+8
Եղանակը Երևանում
Հայ

Գարիկ Մարտիրոսյանն աճուրդի է հանել Comedy Club–ի տոմսերն ու համատեղ լուսանկարի հնարավորությունը (ՖՈՏՈ)

13:41
06 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մասնակցում է բարեգործական աճուրդի` աջակցելով Հեռավոր Արևելքի` անհետացման եզրին կանգնած և հազվագյուտ կենդանիների պաշտպանությանն ուղղված նախագծերին, նշվում է աճուրդի կայքում։

Մարտիրոսյանն աճուրդի է հանել ТНТ ալիքով հեռարձակվող Comedy Club հումորային շոուի նոր եթերաշրջանի նկարահանման երկու տոմս, ինչպես նաև համատեղ լուսանկարվելու հնարավորություն։ Լոտի մեկնարկային գինը 30 հազար ռուբլի է։ Լոտի ընթացիկ գինն արդեն հասել է 33 հազար ռուբլու։ Աճուրդը կավարտվի սեպտեմբերի 7–ին։

Аукцион комеди клаб  

Բացի Մարտիրոսյանից, բարեգործական աճուրդին մասնակցում են «Միսս Ռուսաստան 2007», «Միսս աշխարհ 2008» միջազգային մրցույթի հաղթող Քսենիա Սուխինովան, բռնցքամարտիկներ Կոնստանտին Ցզյուն, Նիկոլայ Վալուևը, դերասան Եվգենի Միրոնովը, երգիչ Օլեգ Գազմանովը և այլք։

Աճուրդն անցկացվում է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Վլադիվոստոկում սեպտեմբերի 6–7––ը։ Բարեգործական աճուրդի շրջանակում հավաքված գումարը կուղղվի Հեռավոր Արևելքում բնապահպանական նախագծերի իրականացմանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում:
16:57
17 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
14:44
17 Հոկտեմբերի 2019
Ծեծկռտուք ՀՀ կառավարության շենքի մոտ. 1 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:
14:12
17 Հոկտեմբերի 2019
Ծնվել է Տիմատիի որդին (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի ռեփեր, «Black Star» լեյբլի ղեկավար Տիմատին կիսվել է ուրախալի նորությամբ:

10:48
17 Հոկտեմբերի 2019
Ռավշանա Կուրկովան սկսել է հանդիպել հայի հետ (ՖՈՏՈ)
Համացանցում ակտիվ քննարկում են 39–ամյա Ռավշանա Կուրկովայի նոր ընտրյալին։
13:07
16 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը:
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ: