414.92
4.22
387.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի

16:18
28 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. National Geographic աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը, որը նաև անվանում են «հայկական Սթոունհենջ», ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։

«Սիրիուսը և Օրիոնը փայլում են խորհրդավոր Քարահունջի լուսավորված քարերի վերևում։ Այն բաղկացած է հարյուրավոր ուղղահայաց քարերից»,– գրել է պարբերականը։

Քարահունջը կամ Զորաց Քարերը գտնվում են Սիսիան քաղաքից ոճ հեռու` Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին և բաղկացած են մինչև 10 տոննա քաշ ունեցող ուղղահայաց քարերից, որոնք միասին ընդհանուր մոնումենտ են կազմում։

Համալիրի` 25 հեկտար մակերեսի վրա, որոշակի համակարգով դասավորված են եռանկյունաձև մի քանի հսկայական քարեր, որոնցում աստղադիտակի համար նախատեսված հատուկ անցքեր են բացված։

Ըստ որոշ հնագետների, Քարահունջը թվագրվում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակով, սակայն ոմանք էլ կարծում են, որ համալիրն ավելի հին է և հիմնվել է հինգերորդ հազարամյակում։

Այդ խորհրդավոր քարե շինության վերաբերյալ ակադեմիկոս Պարիս Հերունին նախորդ դարի 90–ականներին սենսացիոն վարկած էր առաջ քաշել` անվանելով համալիրն այն ժամանակ հայտնաբերված ամենահին աստղադիտարանը բոլոր հայտնաբերվածներից։


National Geographic–ի թոփում են հայտնվել նաև Մոքսիկայի Չակո Կանյոնը, պորտուգալական Կրոմլեխը, հունական Մետեորները, քենիական Սիբիլոյ ազգային պարկը, իրանական Ալամուտ ամրոցը, ավստրալական Ուլուրու Կատա Տյուտա ազգային պարկը, Կալիֆոռնիայի Օուենս հովիտը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին