416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է անքնությունից ազատվելու պարզ եղանակը

14:27
30 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լինքոլնի և Լոնդոնի համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ երաժշտություն լսելը բարերար ազդեցություն է ունենում քնի վրա՝ օգնելով թուլանալ և անցնել հանգիստ դանդաղ քնի փուլ և դրան հետևող արագ REM –քնի փուլ, որն արդյունավետ վերականգնում է ապահովում, գրում է vokrugsveta.ru կայքը:

Գիտափորձին մասնակցած 651 անդամները երկու շաբաթ 45 րոպեի ընթացքում քնելուց առաջ երաժշտություն են լսել: Կամավորներն ինքնուրույն են ընտրել երաժշտական կոմպոզիցիաները: Ամենանախընտրելիները Բախի և Մոցարտի, ինչպես նաև ժամանակակից երաժիշտների՝ Էդ Շիրանի, Բրայան Ինոյի և Coldplay խմբի կատարումներն էին: Ընդհանուր առմամբ, մարդիկ լսել են 14 տարբեր ժանրերի պատկանող 545 կոմպոզիտորների ստեղծագործություններ:

сон, спать

Գիտնականների դիտարկումներով, երաժշտությունն օգնել է գիտափորձի մասնակիցներին շեղվել արտաքին և ներքին գրգռիչներից, օրինակ, ճանապարհի կամ ականջների աղմուկից, ինչպես նաև անվտանգության զգացում է հաղորդել:

Գիտնականները պարզել են քնի պակասի հետևանքները>>

Հետազոտողները պարզել են, որ քնի համար լավագույն երաժշտությունն այն է, որը մարդն ինքնուրույն է ընտրել: Այնուամենայնիվ, նրանք մտադիր են շարունակել հետազոտությունները և ընդհանուր օրինաչափություններ գտնել քնից առաջ նվագարկվող մեղեդիներում, որոնք օգնում են թուլանալ և նպաստում են խորը և ամուր քնին:
Մասնագետները հույս ունեն ապագայում արդյունավետ ցուցումներ մշակել քնից առաջ լավագույն «քնեցնող» մեղեդիներ գտնելու ուղղությամբ:

Հայտնի է, որ լավ քունն անհրաժեշտ է ֆիզիկական և հոգեկան բարեկեցության համար: Սակայն քնի խանգարումները բավականին տարածված խնդիր է՝ մեծահասակների մոտ 30 տոկոսը բախվել է քրոնիկ անքնությանը: Այդ ցուցանիշն ավելի մեծ է տարեց մարդկանց, ինչպես նաև հաճախակի սթրեսի հակված մարդկանց շրջանում: Անքնությունը կարող է հիշողության անկման, տրամադրության փոփոխությունների, տագնապային խանգարումների, ինչպես նաև ճարպակալման և թուլամտության պատճառ լինել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին