ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` հոկտեմբերի 31–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» թեմայով։
Մամուլի ասուլիսը կանցկացվի Ռուս–Հայկական համալասրաանում նոյեմբերի 3-5–ն անցկացվելիք «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» միջազգային երկրորդ գիատգործնական համաժողովի նախաշեմին։ Համաժողովը նվիրված կլինի Հայաստանի անկախության 25–ամյակին և Ռուս–Հայկական համալսարանի 20–ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել է Սիբիրի դաշնային համալսարանի և Ռոստովի պետական տնտեսական համալսարանի, ինչպես նաև Ա.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ։
Միջոցառման ձևաչափը ենթադրում է անվտանգության և ինքնության խնդրի շուրջ ավանդական կոնֆերանսի, կլոր սեղանների, վարպետության դասերի և հայ–ռուսական հարաբերությունների թեմայով փորձագիտական ակումբի նիստի անցկացում։
Հանմաժողովի շրջանակում ծրագրվում է նաև «Ռուսաստան–Հայաստան» փորձագիտական ակումբի նիստ։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
– ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ազգային անվտանգության բնագավառում հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, համաժողովի կազմակերպման պատասխանատու Հովհաննես Սարգսյանը,
– Ազգային անվտանգության բնագավառում հետազոտությունների լաբորատորիայի գիտական ծրագրերի համակարգող, Համաժողովի քարտուղարության անդամ Նորայր Դունամալյանը,
– Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email: press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-

