ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը

15.11.2016, 14:06
Չորեքշաբթի` նոյեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` նոյեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը:

Հայկակական ՏՀՏ պատվիրակությունը հաջողությամբ մասնակցեց նոյեմբերի 10-11 Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը (մրցանակաբաշխություն, կոնֆերանս, ցուցահանդես)։ Հայկական պատվիրակության կազմում ներառված էին 26 մասնավոր և պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչներ։

Ասուլիսի բանախոսներն են`

«Արմիքս» hիմնադրամի տնօրեն, Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը

Սամվել Գևորգյան` «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերություն

Արման Աթոյան` «Arloopa» ընկերություն

Կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք» հիմնադրամ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն Արթուր Թունյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-