ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

10.03.2019, 12:55
Երկուշաբթի` մարտի 11-ին ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի` մարտի 11-ին ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջին հանդիպման նախօրեին ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու, Արցախի` անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում ապահովող ժամանակավոր կարգավիճակի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքի մասին:
Ասուլիսի բանախոսն է`

- «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80

Email: newsr@newsarmenia.am

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–